ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացի գիտնականները որոշել են կորոնավիրուսի հակամարմինների պահպանման ժամկետը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համաձայն Նյու Յորքի «Mount Sinai» բժշկական կենտրոնի գիտնականների` հետազոտության SARS-CoV-2 կորոնավիրուսով հիվանդացածների մոտ հակամարմինները պահպանվում են մոտ հինգ ամիս։ Այդ մասին գրում է  rbc.ru-ն։ SARS-CoV-2 վիրուսի նկատմամբ հակամարմինների մակարդակը մոտ հինգ ամիս պահպանվում է այն մարդկանց մոտ, որոնց մոտ հիվանդությունը ընթացել է թեթև կամ միջին ծանրության:

Բժշկական կենտրոնի գիտնականները իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են «Science» ամսագրում: Հետազոտությանը մասնակցել է մոտ 30 հազար մարդ, որոնք նախկինում ունեցել են հաստատված կորոնավիրուս: Գիտնականները նշում են, որ հակամարմինները ունակ են պաշտպանել կրկնավարակից կամ թուլացնել վիրուսը՝ կրկնավարակի դեպքում:

Ավելի վաղ Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականների կողմից իրականացված հետազոտության համաձայն կորոնավիրուսային հիվանդությունից հետո մի քանի ամսվա ընթացքում հակամարմինների քանակը կարող է իջնել այնպիսի մակարդակի, որ ունակ չլինի պաշտպանել օրգանիզմը կրկնավարակումից: Հետազոտողները արձանագրել են հակամարմինների մակարդակի հատկապես արագ անկում նրանց մոտ, ովքեր ունեցել են ասիմպտոմատիկ COVID-19: Հետազոտողները պարզել են նաև, որ հակամարմինները արագորեն անհետացել են 75 և ավել տարիք ունեցող հիվանդների մոտ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular