ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմական շրջանում կատարված հարցումների արդյունքները բավական խոսուն են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Գելափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը շարունակում է «Սեղմված զսպանակ» նախագծի շրջանակներում իրականացնել սոցիոլոգիական հետազոտություններ, որոնք ամփոփում են պատերազմական իրավիճակի հանդեպ հասարակության գնահատականները և մոտեցումները: Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ իրականացված երրորդ փուլի հարցաշարում ներառված հարցերի շարքում եղել է նաև Վազգեն Մանուկյանի՝ իշխանությունը բանակին հանձնելու մասին հայտարարությունը: Հարցման արդյունքերի համաձայն՝ պարզվել է, որ հարցվածների 8,5 %-ը Մանուկյանի կոչին լիովին համաձայն է եղել, ավելի շուտ համաձայն է եղել հարցվածների 5,7 %-ը, ավելի շուտ համաձայն չի եղել հարցվածների 15, 7 %-ը, իսկ ընդհանրապես համաձայն չի եղել՝ 57,6 %-ը:

Ուշագրավ է նաև, որ հարցման երեք փուլերի համեմատությունը ցույց է տվել, որ փոփոխության են ենթարկվել Արցախի դեմ պատերազմ հրահրող պետությունների հարցման արդյունքները: Եթե հարցման առաջին փուլի ժամանակ հարցվածների 83 %-ի կարծիքով որպես պատերազմ հրահրող երկիր նշվել է Թուրքիան, ապա երկորդ փուլում այն կազմել է 89 %, իսկ երրորդ փուլի ժամանակ 92 %-ն է համոզված պնդել, որ պատերազմը հրահրվել է Թուրքիայի կողմից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա հարցման առաջին փուլի ժամանակ հարցվածների 20 %-ի կարծիքով պատերազմի հրահրողը եղել է Ադրբեջանը, երկրորդ փուլում այն կազմել է 40%, իսկ երրրորդ փուլի արդյունքներով Ադրբեջանը որպես հրահրող երկիր է դիտարկել հարցվածների 31, 4%-ը: Ոշագրավ է նաև, որ աճել է նաև Իսրայելին, որպես պատերազմ հրահրող երկիր համարող քաղաքացիների թիվը: Եթե առաջին և երկրորդ փուլերի ժամանակ Իսրայելը որպես հրահրող երկիր է համարել հարցվածների 1-2 %-ը, ապա երրորդ փուլի արդյունքներով այդ ցուցանիշը հասել է 8 %-ի:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular