ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի հանգեցնի գնաճի. Տիգրան Խաչատրյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տարվա ընթացքում, նախ համավարակով պայմանավորված, լոք-դաունը, ապա պարտադրված պատերազմը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև տնտեսական ցուցանիշների վրա: Ու թեև, ՊԵԿ նախագահի տեղեկացմամբ, հարկերի հավաքագրման ցուցանիշները սպասվածից բարձր են եղել, սակայն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ տնտեսական տարին կփակենք կանխատեսվածից 6 % նվազմամբ, որը հաջորդ տարի հնարավոր կլինի մոտ 5%-ի չափով վերականգնել:
 
«Ռազմական իրավիճակը գումարվեց համավարակի պատճառով տնտեսությանը հասցված վնասին և այս երկուսը միասին առանձնահատուկ ազդեցություն ունեցան մեր տնտեսության վրա, որի արդյունքում տարին կփակենք կանխատեսվածից ավելի ցածր ցուցանիշով: Ինչ վերաբերում է թուրքական ապրանքները Հայաստան ներկրելու արգելքն ուժի մեջ մտնելու պատճառով հաջորդ տարի սպասվող տնտեսական ցուցանիշների փոփոխությանը, ապա այս հարցում կարծում եմ դժվարություններ չեն լինի, քանի որ բիզնեսի ներկայացուցիչները գիտեն, թե որտեղից կարող են թուրքական ապրանքների այլընտրանքը ձեռք բերել: Ինչ վերաբերում է դրանով պայմանավորված գնաճին, ապա չեմ կարծում, որ շուկայի փոփոխությունը ազդեցություն ունենա գնային քաղաքականության վրա, քանի որ Թուրքիայից ներկրվող ապրանքների ծավալը այնքան էլ մեծ չէ մեր շուկայում»,- ասաց Տ. Խաչատրյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular