ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանը՝ Արցախը լքած պետական պաշտոնյաների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է` պատերազմական իրավիճակում Արցախից հեռացել են միջին և բարձր օղակներում աշխատող պաշտոնյաներ, որոնք մինչ օրս չեն վերադարձել: Այս առիթով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատերազմի առաջին օրերից Արցախը լքած պաշտոնյաները ենթարկվելու են օրենքով նախատեսված պատժամիջոցների, եթե չգիտակցեն իրենց մեղքը և չվերադառնան Արցախ:

«Հաշվի առնելով պատերազմի առաջին օրերից Արցախի Հանրապետությունը լքած բարձր և ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսևորած ամոթալի վարքագծի փաստի առթիվ հանրային հարթակներում ծավալված քննարկումները՝ հավաստիացնում եմ, որ բոլորի նկատմամբ կիրառվելու է համապատասխան որոշում՝ աշխատանքից ազատելու և, իրավիճակին համարժեք, օրենքով նախատեսված այլ պատժամիջոցներ իրականացնելու համար: Միաժամանակ, պատրաստակամություն եմ հայտնում ևս մեկ անգամ հնարավորություն տալու բոլոր նրանց, ովքեր գիտակցել են իրենց անպատասխանատու արարքի ամբողջ ծանրությունը և այսուհետ կլծվեն Հայրենիքի առջև իրենց քաղաքացիական պարտքը կատարելու վեհ գործին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը:

1or.am-ը նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանից փորձեց ճշտել, թե խոսքը որ պաշտոնյաների մասին է: Մեր կողմից ուղարկված հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular