ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին. Wargonzo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքերը հրամանատարությունից հեռացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ Ռուսաստանի Դաշնության հետ ունեցած կապերի պատճառով: Այս մասին հայտնում է Wargonzo նախագիծը` վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրներին:

Ըստ Wargonzo-ի տվյալների՝ ԱՀ պաշտպանության նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի հրամանատարությունից: Պատճառը նրա սերտ շփումներն էին ռուս գեներալների հետ:

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Սանդիխովի հետ կապված սկանդալից հետո, թուրքական հատուկ ծառայությունները Ալիեւից պահանջել են ռուսական կրթություն ունեցող բոլոր գեներալներին հեռացնել մարտական գործողությունների կառավարումից: Ըստ Ստամբուլի Wargonzo- ի աղբյուրների՝ Ալիևը կատարել է պահանջները:

ԱՀ պաշտպանության նախարար Հասանովն այս պահին իրականում  դեկորատիվ գործառույթ է կատարում և կորցրել է որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմների հասանելիությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular