ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են և մենք պետք է օգտվենք այս համընկնումից. Արմեն Պետրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով Իրանը առանձնապես լուրջ կարգավիճակի չի ձգտում այս կոնֆլիկտի կարգավորման հարցում, իսկ առանձին ձևաչափով հանդես գալու քայլը մեսիջ էր, որ եթե տարածաշրջանում որևէ ձևաչափ կիրառվի, ապա պետք է անպայման հաշվի առնել նաև Իրանի շահը:

Փորձագետի դիտարկմամբ իրականական կողմի տեսակետը երբեք էլ չի բխել հայկական շահերից, ուստի սրանով ավելի շատ փորձ է արվում շահել հակառակորդի համակրանքը:

 «Գուցե ստվերային պրոհայկական քայլեր Իրանը իրականացնում է, բայց դա ամենևին էլ բացահայտ չի արվում: Պետք է հաշվի առնել, որ ներկայում Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են և մենք պետք է օգտվենք այս համընկնումից: Պետք է հաշվի առնել, որ թուրքական սպառնալիքի աճը սպառնում է նաև Իրանին, ուստի հարկավոր է հարևան երկրի հարցում բավականին հավասարակշռված և զգույշ քաղաքականություն վարել»,- ասաց Ա. Պետրոսյանը:

Խոսելով տարածաշրջանային զարգացումների մասին, նա նշեց, որ թե՛ Ռուսաստանին, և թե՛ Իրանին ձեռնտու չէ Ադրբեջանի թուրքացումը, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ երկու պետություններն էլ հանդես գան Ադրբեջանի դիրքերի թուլացման տեսանկյունից:

 «Ադրբեջիանի ներկայի իշխանությունը ամբողջությամբ ահաբեկչական քաղաքականություն է վարում տարածաշրջանում, ինչը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Բացի այդ, Ռուսաստանի համար ընդունելի չի կարող լինել այլ ռազմաքաղաքական բազայի հիմնավորումը Ադրբեջանում: Եվ այս առումով ավելի ծանրակշիռ է դառնում Ռուսաստանի շահը: Եվ պատահական չէ հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ համաձայն է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի պահպանվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայի ձևաչափը, քանի որ այլ ձևաչափ չի կարող շահեկան լինել Հայաստանի համար»,- ասաց Ա.Պետրոսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular