ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 114-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը:

Ավելի վաղ հաղորդվել էր 113 զոհի մասին:

«Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով մահացել է 114 մարդ, տուժել են 1035-ը, նրանցից 137-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում։ Երկու շենքերի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրաշարժից հետո գրանցվել է 1713 հետցնցում:

Հիշեցնենք՝ Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել, որը զգացվել էր նաև մոտակա հունական կղզիներում: Իզմիրում մոտ 20 շենք է փլուզվել։ Ավերածություններ են գրանցվել նաև հունական Սամոս կղզում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular