ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարաններն այս պահին ծանրաբեռնված են, կրճատումներ անելը կկազմալուծի դատական համակարգի աշխատանքը․Կարեն Փոլադյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատական համակարգում առաջիկայում կրճատումների մասին լուրը ձեզնից եմ լսում, չեմ կարծում, որ դատական համակարգում կրճատումներ պետք է լինեն։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դատական դեպարտամնետի ղեկավար Կարեն Փոլադյանն՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող լուրերը, թե առաջիկայում կրճատումներ են լինելու։

«Ավելին ասեմ՝ Բարձրագույն դատական խորհուրդը իր սահմանադրկան լիազորությունները իրացնելու արդյունքում համապատասխան  գրություններ է ուղարկել ՀՀ վարչապետին՝ առաջարկելով մի քանի դատարաններում ավելացնել դատավորների քանակը և դրանով հանդերձ դատական կազմերի քանակը։ Հաշվի առնելով սա՝ չեմ կարծում, որ կրճատումների մասին խոսք լինել կարող է, որովհետև դատարաններն այս պահին այնքան ծանրաբեռնված են, որ այս քանակից մի բան էլ նվազեցնելը նշանակում է կազմալուծել դատական համակարգի աշխատանքը»,- նշեց Կարեն Փոլադյանը։

Հարցին, թե ռազմական դրությամբ պայմանավորված դատական նիստերը հետաձգվո՞ւմ են, Կարեն Փոլադյանը դրական արձագանքեց, նշելով, որ այս օրերին դատական համակարգից 85 հոգի գտնվում է առաջնագծում։

«Նրանց թվում են դատական դեպարտամնետի կենտրոնական մարմնի աշխատակիցներ, դատարանի աշխատակազմերի աշխատակիցներ, դատական կարգադրիչներ, որոնք թե կամավորագրության, թե զորահավաքի շրջանակում մեկնել են առաջնագիծ։ Այո, ունենք որոշ դատական նիստեր, որոնք իրավիճակով պայմանավորված հետաձգվում են, այն բոլոր գործերով որոնցով կողմեր են հանդիսանում այն անձինք, որոնք առաջնագծում են, կամ առաջնմագծում չեն, բայց  ներգրավված են այդ պրոցեսին որևէ կերպ, դատարաննեը գնահատում են վիճակը  և նիստերը հետաձգում են»,- ասաց նա։

Անդրադառնալով մեկ այլ հարցի, թե ռազմական դրությամբ պայմանավորված դատական համակարգում փոխանցումներ կատարվո՞ւմ են հիմնադրամներին, Դատական դեպարտամենտի ղեկավարն արձագանքեց․

«Իրենց անձնական միջոցներից թե՛ դատավորները, թե՛ ԲԴԽ-ն, թե՛ դատական համակարգի բոլոր աշխատակիցների կողմից շուրջ 24 մլն դրամ է հավաքագրվել և ուղղվել հիմնադրամներին»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular