ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սորոսը սատարում է Թուրքիային․ արցախյան «սինդիկատ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապացուցման ոչ մի ջանք պետք չէ, որպեսզի հստակ փաստենք, որ Թուրքիան իր առջև նպատակ է դրել՝ բնաջնջել արցախահայությանն ու իր աշխարհաքաղաքական ծրագրերն իրականացնելու ճանապարհին յուրացնել Արցախ աշխարհը, մենք ետ ենք նայում և հայի ետին խելքով հասկանում, որ այդ պետության հարստացմանը նպաստել ենք նաեւ մենք` միլիարդավոր դոլարների ապրանք ներկրելով այդ երկրից: Իսկ այդ փողերը գնացել են դեպի զենքի արտադրություն, որով էլ այսօր սպանվում են մեր հայրենակիցները, ու ավերվում է Արցախը: Սակայն մենք, կարծես թե, աչքաթող ենք արել մի հանգամանք, որ այսօր Հայաստանին սպառնում են ոչ միայն թուրքական զենքերը, այլեւ գործակալական մի ողջ ցանց, որն անթաքույց սատարում է Թուրքիային: Խոսքը, ինչպես ասում են, «Սորոսի գրասենյակի» մասին է կամ` «Բաց հասարակության հիմնադրամների»:

2020-ի մարտին Ջորջ Սորոսը Սիրիայում ընթացող պատերազմի հետ կապված հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ սատարում էր Թուրքիային: Նա նաև բացահայտ կոչ էր արել Եվրոպային՝ ՌԴ հետ հակամարտության մեջ սատարել Թուրքիային։ Հոդվածում Սորոսը նշում էր, որ Թուրքիան միակ երկիրն է, որն ուժ կիրառեց՝ «պաշտպանելու խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի եւ նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։ Ակնհայտ է, որ Սորոսը շատ լավ հասկանում էր, որ Թուրքիայի մոտիվացիան լրիվ այլ է, քանի որ Թուրքիան խորապես անտարբեր է Իդլիբի խաղաղ բնակչության հանդեպ, հետապնդում է լրիվ այլ շահեր ու այդ շահերի սպասարկման համար պատրաստ է զոհել այնքան խաղաղ բնակչություն, որքան կպահանջվի։Ստացվում է այնպես, որ Սորոսը տեռորիստ Էրդողանին համարում էր խաղաղ բնակչության պաշտպան:

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արցախում ընթացող պատերազմի ֆոնին Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո, երբ ձերբակալվել է 25 ազերի, ինչպես նաև հայտնի դարձավ, որ 7 մոսկվաբնակ հայ հայտնվել է ռուս իրավապահների թիրախում։ Այս միջադեպքի հետ կապված ավելի ուշ նշվել է, որ տեղեկություններ եղան, որ Մոսկվայում մարդասիրական գործողություններ է նախաձեռնում «Բաց հասարակության»՝ «Սորոսի հիմնադրամը»: Ըստ էության՝ Սորոսի գլխամասային հիմնադրամը հանձն է առել հայերի վրա հարձակում գործած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությանը, սակայն, հաշվի առնելով ՌԴ տարածքում «Սորոսի հիմնադրամի» մերժված լինելու փաստը և իրավական կարգավիճակից բխող բոլոր բարդությունները, լուծումը գտել են. ադրբեջանցիների շահերի պաշտպանության համար վարձել են անկախ փաստաբաններ, որոնք կֆինանսավորվեն երրորդ երկրների «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակների հետ ընդհանուր պլատֆորմում գործակցող զանազան ռուսական ՀԿ-ների միջոցով, որոնք ևս «խաղում են» քաղաքացիական իրավունքի պաշտպանության դաշտում:

Այնպես որ չի բացառվում, որ նպաստավոր իրավիճակից օգտվելու համար գործի են դրվել նաև մեր երկրի ներսում եղած սորոսական ռեսուրսները: Սա նշանակում է, որ Հայաստանում բուն դրած սորոսական կազմակերպությունները նույնպես կարող են ուղղակի կամ անուղղակի կերպով սատարել այդ ադրբեջանցիներին: Այսօր, ունենք մի այնպիսի ստեղծված իրավիճակ, որ փաստորեն, Հայաստանում անարգել գործում է մեր թշնամուն սատարող գործակալական մի ցանց, որը կարող է Հայաստանը «պայթեցնել» հենց ներսից, պայթեցնել բառիս ուղիղ և փոխաբերական իմաստներով: Եթե Սորոսը սատարում է Թուրքիային, ապա, բնականաբար, Հայաստանում ունենալով իր կողմից սնվող ու լավ վարձատրվող կազմակերպություններ, կարող է վտանգավոր գործունեություն ծավալել: Նրանց ներկայացուցիչները գնում են Արցախ, զննում տեղանքը, ապաստարանների տեղերը, կառուցվածքը, անարգել շատ ինֆորմացիայի են տիրապետում, հետո ինչ-որ գաղտնի հանդիպումների մեկնում ԱՄՆ:

Նշենք մի առանցքային դրույթ․ ըստ էության, «Բաց հասարակության հիմնադրամը» Հայաստանում գործում է 1997-ից, սակայն 2018-ից հետո այն ներգրավված է հայաստանյան կառավարման համակարգում. ուղղորդում է, թե ինչ բարեփոխումներ պետք է կատարվեն ոստիկանությունում, ԱԱԾ-ում, կրթության ոլորտում և այլն: Նրանք մշտապես հակառուսական քարոզչություն են անում և մասամբ կարողացել են արդյունքի հասնել` սառնություն մտցնելով հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ ՌԴ-ն մեր գրեթե միակ ռեալ ռազմավարական դաշնակիցն է:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular