ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը Բայդենից առաջ է անցել 6 նահանգներից 5-ում, որտեղ ձայների վերջնական հաշվարկ դեռևս չի արվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում առաջատարն է վեց նահանգներից հինգում, որտեղ դեռևս ձայները վերջնական չեն հաշվարկվել, գրում է ria.ru-ն։

Այդ նահանգներում ընտրությունների նախնական արդյունքները հետևյալ տեսքն ունեն

Փենսիլվանիայում քվեաթերթիկների 64 տոկոսի հաշվարկից հետո Թրամփը ստացել է ընտրողների        ձայների 56,1%-ը (20 ընտրիչ),

Միչիգանում քվեաթերթիկների 71%-ի հաշվարկից հետո՝ 53,4%-ը (16 ընտրիչ),

Հյուսիսային Կարոլինայում քվեաթերթիկների 94%-ի հաշվարկից հետո՝ 50,1%-ը (15 ընտրիչ),

Ջորջիայում քվեաթերթիկների 80%-ի հաշվարկից հետո՝ 56%-ը (16 ընտրիչ),

Վիսկոնսինում քվեաթերթիկների 91% -ի հաշվարկից հետո՝ 51.3%-ը (10 ընտրիչ)։

Պետության ղեկավարը դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենից նաև առաջ է անցել Մեն նահանգի շրջաններից մեկում (մեկ ընտրիչ):

Բայդենն, իր հերթին, նախնական տվյալներով՝ առաջատարն է Նևադայում (վեց ընտրիչ): Նա քվեաթերթիկների մոտ երկու երրորդի հաշվարկից հետո ստացել է ձայների 50,3 տոկոսը։

Նշենք, որ Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ դեմոկրատ Ջո Բայդենը ստացել է 67 439 810 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (65 601 708)

Բայդենը նաև ստացել է ընտրիչի 238, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն։ Հաղթանակի համար հարկավոր է հավաքել ընտրիչների 270 ձայն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular