ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ թեկնածուն էլ ընտրվի, Հայաստանի հանդեպ վերաբերմունքը նույնը կմնա. Սուրեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  ԱՄՆ-ում ավարտվեց նախագահական ընտրությունները: Այս պահին շարունակվում է ձայների հաշվարկը: Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ՝ 46-րդ նախագահը դեռ պարզ չէ, թեև թե՛ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, թե՛ Ջո Բայդենը շտապել են հայտարարել, որ իրենք հաղթել են: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը 1or.am-ի հետ զրուցում նշեց, որ այս պահին դեռ կան նահանգներ, որտեղ քվեների հաշվարկը դեռ չի ավարտվել, ուստի դեռ վաղ է ասել, թե ով կհաղթի այս նախագահական ընտրությունների ժամանակ:

 «Պաշտոնական արդյուքների մասին դեռ վաղ է դատողություններ անելը, բայց այս պահի դրությամբ Ջո Բայդենը անհրաժեշտ 270 ընտրիչների ձայներից ստացել է 238-ը, իսկ Դոնալդ Թրամփը՝ 213-ը: Եվ եթե 4-5 նահանգներում հաղթի Թրամփը, ապա նրան կհաջողվի դառնալ ընտրությունների հաղթողը: Այդ մասին դեռ պաշտոնական հայտարարություն կլինի մոտակա ժամերի ընթացքում, բայց այս պահին դեռ դժվար է կանխատեսում անել»,- ասաց Ս. Սարգսյանը:

 Խոսելով այն մասին, թե Հայաստանի համար ո՞ր թեկնածուի ընտվելն է ավելի շահեկան, ամերիկագետը նշեց, որ թեկնածուներից ով էլ ընտրվի մեր տարածաշրջանում իրականացվող քաղաքական գիծը չի փոխվի:

 «Վերջին 30 տարիների ընթացքում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Արցախի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել: Ուստի, այս հարցում մեծ հաշվով քաղաքականության փոփոխություն ակնկալել պետք չէ: Միգուցե Հայաստանի հարցում լինի վերաբերմունքի փոփոխություն, բայց դրանից մեր տարածաշրջանի հանդեպ վերաբերմունքը չեմ կարծում, որ փոփոխության ենթարկվի, քանի որ այն առավելապես պայմանավորվում է տարածաշրջանային իրողություններով: Այս առումով մենք պետք է հաշվի առնենք նաև ԱՄՆ-ի հետաքրքրությունները տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ: Մասնավորապես՝ Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերը: Ուստի այս առումով կարևոր է, որ Հայաստանը կարողանա նախաձեռնողական քաղաքականություն վարել, Հայաստանի հանդեպ գերտերության հետաքրքրությունները մեծացնելու համար»,- ասաց Ս. Սարգսյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular