ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատացել է Սասուն Միքայելյանի առողջականը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ վատացել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը։ Արցախում հոկտեմբերի 19-ին վիրավորված Միքայելյանը մի քանի շաբաթ «Էրեբունի» ԲԿ-ում, հոսպիտալում բուժումը ստանալուց հետո դեռեւս չի ապաքինվել։ Երեկ նա տեղափոխվել է համալսարանական թիվ 1 կլինիկա՝ անոթային դուպլեքս հետազոտության։

«Հայրենիքի պաշտպան» կենտրոնում եզակի սարքավորումներ կան, իսկ Միքայելյանը վնասվածք է ստացել մեջքի եւ ոտքի թաթի հատվածում, 2 անգամ վիրահատության է ենթարկվել, սակայն ոտքի խնդիրը գնալով սրվում է, անոթներն արյուն չեն ստանում, վերականգնմանը խանգարում են նաեւ կողմնակի հիվանդությունները, որոնք նաեւ անհնարին են դարձնում նոր վիրահատությունը։ Ոտքերն այտուցվել են, եւ վիճակը բարվոք չէ։ Հիվանդանոցի խոսնակ Շուշան Դանիելյանը մեզ հայտնեց, որ Միքայելյանի մոտ հետվիրահատական խնդիրներ կան, անոթային հետազոտություն է անցել իրենց մոտ, «ամբողջական հետազոտության արդյունքները» հայտնի կլինեն այսօր կեսօրին։ Տեղեկացանք, որ կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, եւ հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակներում են պառկած։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular