ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա­նո­նա­կարգ­վում են ֆի­զի­կա­կան և իրա­վա­բա­նա­կան ան­ձանց գույ­քի կամ այլ մի­ջոց­նե­րի ներգ­րավ­ման դեպ­քե­րը, փոխ­հա­տուց­ման մե­խա­նիզմ­նե­րը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով հաճախ անհրաժեշտություն է առաջանում վերոնշյալ միջոցառումների իրականացման համար ներգրավել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցներ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավվելու դեպքում այդ միջոցների օգտագործման դիմաց պետք է տրամադրվի համարժեք փոխհատուցում: Ներկայումս կանոնակարգված չեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման պատասխանատու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների ներգրավման դեպքերը, ինչպես նաև այդ գույքի և միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման մեխանիզմները:

Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի բնութագրական մասում: Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Սույն նախագծով կկանոնակարգվի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման և ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կամ այլ միջոցները ներգրավելու դեպքերը և այդ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցում տրամադրելու մեխանիզմները: Ըստ նախագծի, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ու ապահովման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել առանձնահատուկ դեպքերում բնակչության պաշտպանության նպատակով` բնակչության պատսպարում և տարհանում, փրկարարական և այլ անհետաձգելի վթարային վերականգնողական աշխատանքների իրականացում, բնակչության կենսաապահովման միջոցառումների իրականացում և այլն։

Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները կարող են օգտագործվել համարժեք փոխհատուցմամբ: Արտակարգ իրավիճակներում մարդու կյանքի և առողջության պահպանման, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման և ապահովման նպատակով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքը և այլ միջոցները օգտագործվում են համապատասխան գույքի և այլ միջոցների սեփականատիրոջ և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:

Օգտագործվող գույքը և այլ միջոցները վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում` գույքը և այլ միջոցները օգտագործման նպատակով կազմված տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակին կամ ընդունման-հանձնման ակտին համապատասխան՝ հաշվի առնելով գույքի և այլ միջոցների օգտագործման արդյունքում դրանց բնական մաշվածության աստիճանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular