ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թանկացումներ սպառողական շուկայում. որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության ապրանքների գները. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի եւ շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարն ու շաքարավազը մեկ ամսվա ընթացքում 9.8 տոկոսով թանկացել են, ընդ որում՝ միայն շաքարավազի գինը բարձրացել է 11. 4 տոկոսով: Բացի այս, պաշտոնապես կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ:

Օրինակ, ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.1 տոկոսով: Ի դեպ, չնչին, բայց թանկացում արձանագրվել է նաեւ մսամթերքի շուկայում, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 0.9 տոկոսով: Բարձրացել են նաեւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները, պաշտոնապես՝ 0.1 տոկոսով: Իսկ, ահա, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.2 տոկոս, փոխարենը էժանացել է միրգը 1.1 տոկոսով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular