ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ օդատիեզերական ուժերն ամբողջությամբ դադարեցրել են ավիահարվածները Սիրիայում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը փետրվարի 27-ի ուղիղ կեսգիշերից ամբողջությամբ դադարեցրել են ավիահարվածներ հասցնել Սիրիայի այն շրջանների և զինված խմբավորումների ուղղությամբ, որոնք հրադադարի հաստատման հայտ են ներկայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:

«Այսօր՝ 00:00-ից սկսած Ռուսաստանի և Միացյալ Նահանգների` որպես Սիրիայի աջակցության միջազգային խմբի համանախագահների միջև ձեռքբերված համաձայնություններին համապատասխան` ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերի կողմից ամբողջությամբ դադարեցվել են «կանաչ գոտու» ուղղությամբ ավիահարվածները, այսինքն` այն շրջանների և զինված խմբավորումների, որոնք մեզ կրակի դադարեցման հայտ են ներկայացրել», - ասել է Ռուդսկոյը:

Նա նշել է, որ համապատասխան ցուցումները տրվել են ՌԴ պաշտպանության նախարարի կողմից այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ բանակցություններ վարելուց հետո հայտարարություն է տարածել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular