ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան տարածք է փնտրում թուրքական Bayraktar ԱԹՍ-ներ արտադրելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

News.ru-ն գրում է, որ Ուկրաինայի ռազմական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին ասել է, որ իրենք սկսել են անօդաչու սարքերի գործարան կառուցելու վայրի որոնումներ: Ըստ նրա, արտադրությունը կբացվի թուրքական Bayraktar ընկերության հետ կնքված պայմանավորվածութան համաձայն: Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել:

«Նրանց պետք է համապատասխան պահանջներին համապատասխան տեղ, որտեղ  կկառուցվի ձեռնարկություն, որտեղ էլ ի վերջո կարտադրվեն այդ սարքերը»,- Ուրուսկիի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս»-ը: Փոխվարչապետը նաև հավելել է, որ ուկրաինացի ինժեներներն ու կոնստրուկտորները կաշխատեն նոր ձեռնարկությունում, և նրանք իրավունք կստանան վաճառել անօդաչու թռչող սարքեր ինչպես Ուկրաինայում, այնպես էլ արտաքին շուկաներում: Ավելի վաղ News.ru-ն հայտնել էր, որ Սիրիայում և Լիբիայում ռազմական բախումների ընթացքում թուրքական անօդաչու սարքերը ոչնչացրել են առնվազը 23 «Pantsir-S1» զենիթահրթիռային համակարգեր (Մերձավոր Արևելքի հակամարտությունում խոցվել է 8  ռուսական ՀՕՊ հրթիռային համակարգ, իսկ Աֆրիկայում 15):  Ըստ էության, «Pantsir-S1» -ը չի կարողանում գլուխ հանել թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքերից արձակված  Anka-S դրոններից  և MAM-L կառավարվող թեթև հրթիռներից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular