ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան ընտրական ճգնաժամ. Սուրեն Սարգսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս ընտրությունները բացառիկ են: Թրամփը շուրջ 5 միլիոն ավելի ձայն է հավաքել քան նախորդ ընտրություններում: Բայդենը ավելի շատ ձայն է հավաքել քան որևէ նախագահ ԱՄՆ պատմության մեջ: Փոստային ծառայության միջոցով նախապես քվեարկել են շուրջ 100 մլն մարդ, ինչը բացառիկ թիվ է:

Սակայն, հենց այս պահին Բայդենը Թրամփից կարծես առաջ է անցել ընտրիչների ընդամենը մեկ ձայնի շնորհիվ: Այսքան մոտ թվերով նախագահի ընտրություն նշանակում է մյուս թեկնածուի կողմից միանշանակ բողոքարկում, քանի որ ըստ նախնական տվյալների Թրամփը կունենա 268 քվե: Հենց սա է պատճառը, որ դելեգիտիմացվում է Բայդենի հաղթանակը և Թրամփը չի ընդունում իր պարտությունը: Արդեն երկրորդ օրն է հաշվարկվում և վերահաշվարկվում են ընտրությունների արդյունքները մի շարք նահանգներում: Թրամփը արդեն բողոքարկում է արդյունքները: Նա կասկածելի է համարում, որ հաշվարկների վերջին րոպեներին տարբեր նահանգներում, որտեղ նա առաջատար էր, դեմոկրատները լրացուցիչ ձայներ են ստացել և առաջ անցել:

Ինչպես ասում էի նախկինում, նման պայմաններում Թրամփի հաղթանակը հերոսություն կլիներ, սակայն Բայդենի հաղթանակ էլ հեշտ չի տրվելու: Թրամփը չի հանձնվելու և պայքարելու է մինչև սպառվեն բոլոր իրավական և քաղաքական մեխանիզմները: Նա չի կարող ընդունել իր պարտությունը ընդամենը 2-3 ձայնի պատճառով մանավանդ, եթե կասկածներ ունի հաշվարկների մասով: Առայժմ Թրամփը մինչ հունվարի 20-ը նախագահ է դրանից բխող բոլոր հետևանքներով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular