ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ ով և ինչ է կառուցելու Երևանում պայթեցված շենքի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում՝ Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող N տպարանի 2-րդ մասնաշենքի պայթեցման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Երեկվանից SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում, որով ընթերցողները ուզում են իմանան, թե ով է հանդիսանում նշված տարածքի սեփականատերը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեփականատերը Գենիկ Կարապետյանն է, ով նշված հատվածում կառուցելու է 9 հարկանի հյուրանոցային համալիր։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է սեփականատիրոջ, ինչպես նաև այն շենքի մակետը, որը կառուցելու է Գ. Կարապետյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Երևանում պայթեցման եղանակով քանդվելու էր Հանրապետություն փողոցի 65 հասցեում գտնվող ԽՍՀՄ տարիներին կառուցված թիվ 1 տպարանի 2-րդ մասնաշենքը։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ ժամը 16։00-17։30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նշված հատվածում դադարեցնելու է տրանսպորտային միջոցների շահագործումը, ինչպես նաև քաղաքացիների տեղաշարժը՝ ելնելով անվտանգության շահերից։ Իսկ ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պայթեցումը տեղի ունեցավ և մինչ այն, նշված շինություն էր այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular