ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմային սոցցանցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Շատերը կհամաձայնեն, որ Հայաստանում վերջին երկու տարիներին Ֆեյսբուքն ամենօրյա գլխացավանք է դարձել մարդկանց համար։ Ներկայումս՝ պատերազմի այս ծանր շրջանում, ֆեյսբուքն արդեն ունի աղետալի ազդեցություն․ ամենուր սուտ լուրեր, թշնամական քարոզ, ատելության խոսք, դավադիրների փնտրտուք, իշխանության կամ ընդդիմության դեմ քարոզ, քաղաքական ուժերի ու գործիչների վարկաբեկում։ Դրան գումարած՝ ֆեյսբուքյան էջերը կոտրում են թուրք-ադրբեջանական հաքերները և հակահայ բաներ տեղադրում։ Միանշանակ է, որ սոցցանցերը խուճապ է տարածվում ամեն օր։ Յուրաքանչյուրը տարածում է իր գրածը․ կեսը սուտ, կեսը ճիշտ, հիմնականում՝ իշխանության պաշտոնական հրապարակումներին հակասող, ամենուր ատելություն են տարածում։

Ոմանք թշնամություն են մտցնում Հայաստանի ու Արցախի բնակչության միջև՝ մեր դժվարությունների համար մեղադրելով Արցախին։ Կան առանձին խմբեր, որոնք պառակտում են սերմանում, ու նրանց խոսքը տարածվում է։ Կասկածից վեր է, որ գրառումների համար ևս ոստիկանությունը տուգանում է, բայց աբսուրդ է մտածելը, թե հասցնելու է երկու միլիոնից ավելի ֆեյսբուքյան օգտատերերի հետևից ամեն օր գնալ։ Առանց այն էլ մեր երկրում հասարակական կարգն անմխիթար վիճակում է հենց այն պատճառով, որ ոստիկանությունը զբաղված է պատերազմով, ֆեյսբուքյան քոմենթչիներով, կայքերի հետևից գնալով, կորոնավիրուսով և այլնով, իսկ իր բուն առաքելությունը հասցնո՞ւմ է կատարել։

Ու այս ամենի ֆոնին երբ սանիտարի դեր կատարող լրատվականները տուգանվում են խոսելու, գրելու, ճիշտը ներկայացնելու համար, իրավիճակը դառնում է աբսուրդային։ Քննարկման ենթակա չէ այն, որ այս դժվար օրերին Հայաստանի իշխանությունը պարզապես պարտավոր է փակել Ֆեյսբուքը՝ որպես ազգային անվտանգությանը թշնամուց ոչ պակաս սպառնալիք։ Առանց այն էլ շատ ենք ուշացել այդ քայլում, պետք էր անել դեռ մեկ ամիս առաջ, հիմա պնդում ենք, որ պետք է անել անմիջապես։ Պետք է հանրությանը սթափեցնել, պետք է թույլ չտալ զանազան ֆեյք գործիչների, հակապետական արբանյակների, քարոզիչների ու հակաքարոզիչների, սորոսականների, ֆեյքերի մեր հասարակությունը վերջնականապես կործանել, որովհետև այս համատարած ատելությունը վաղը պատերազմին կավելացնի քաղաքացիական բախումները։ Ֆեյսբուքն այսօր ատոմային ռումբի էֆեկտ է ունենում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular