ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմի ժամանակ հարկավոր է բալանսավորված քաղաքականություն վարել. Բորիս Նավասարդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Պատերազմական իրավիճակում մարտերն ընթանում են ոչ միայն ռազմի դաշտում, այլև վիրտուալ տիրույթում: Տեղեկատվական քաղաքականությունը պատերազմի ժամանակ կարևորագույն ուղղություններից է, որին պետք է բավական լուրջ վերաբերվել և մեծ ուշադրություն դարձնել ինչպես վերնագրին, այնպես էլ նյութի բովանդակությանը: Պատերազմի ընթացքում տեղեկատվական դաշտի աշխատանքի ժամանակ թեև գործում է՝ «մի՛ վնասիր» սկզբունքը, քանի որ սխալ վերնագրված հոդվածը կամ նյութը կարող է ակամայից ջուր կցնել հակառակորդի ջրաղացին: Մյուս կողմից, հակառակորդը հաճախ օգտվելով բառախաղի հնարքից, ընդամենը մեկ բառ փոխելով մանիպուլյացիայի է ենթարկում ո՛չ միայն հակառակորդի լսարանին, այլև պայքարին անտեղյակ այլ երկրների սպառողներին:

 Երևանի Մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ ողջ աշխարհում հիբրիդային պատերազմների ժամանակ պայքարում են նաև մեդիա ոլորտները, որը ևս վերածվել է պատերազմի ժամանակ օգտագործվող զենքերից մեկը:

 «Ֆեյք տեղեկությունները, որոնք շրջանառվում են վիրտուալ տիրույթում ազդում են մարդկանց հոգեվիճակի վրա: Ուստի պատերազմական իրավիճակում գտնվելու ժամանակ կարևոր է, որ իշխանությունները վերլուծեն տեղեկատվական դաշտի բոլոր մարտահավերները և մոդելավորեն, թե ինչ միջոցներով պետք է նվազեցնեն տեղեկատվական դաշտից ստացվող մարտահրավերները: Կարևոր է հաշվի առնել, որ տեղեկատվական պակասը ևս վտանգավոր է, քանի որ այն կարող է խուճապ առաջացնել, ուստի, հարկավոր է բալանսավորված քաղաքականություն վարել: Ժամանակն է վերլուծել կատարված և անհրաժեշտ քայլերը և հետևողականություն ցուցաբերելով կազմակերպված քաղաքականություն իրականացնել, որպեսզի վիրտուալ դաշտում մղվող պայքարը ևս իրականացվի հստակ և անվրեպ, ինչը շատ կարևոր է այս փուլում»,- ասաց Բ. Նավասարդյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular