ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լավրովն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 5-ին գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հայկո Մաասի միջև:

Ինչպես հաղորդում է ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունը, նախարարներն այլ հարցերի հետ մեկտեղ քննարկել են նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը:

«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության հարցով: Կողմերը վերահաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 46 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular