ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միչիգանի դատարանը մերժել է ձայների հաշվարկը դադարեցնելու Թրամփի պահանջը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Միչիգան նահանգի դատարանը մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի դիմումը, որով հանարապետական գործչի թիմը պահանջում էր դադարեցնել նախագահական ընտրությունների քվեարկության ձայների հաշվարկը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Թրամփի շտաբից հայտնել էին, որ հայց են ներկայացրել Միչիգանում ձայների հաշվարկը դադարեցնելու մասին՝ որոշումը պատճառաբանելով հաշվարկի ընթացքին հետևելու հասանելիություն չունենալով:

«Այս պահանջը մերժվում է»,- հայտարարել է դատավոր Սինտիա Սթիվենսը դատական լսումների ժամանակ:

Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ մտադրություն էր հայտնել դատական հայցեր ներկայացնելու բոլոր նահանգներում, որտեղ ձայների հաշվարկի արդյունքում առաջատարը դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular