Ճապոնացի դաշնակահարը կատարում է Առնո Բաբաջանյանի «Անուրջները»
ՄՇԱԿՈՒՅԹՃապոնացի դաշնակահար Չիկակո Կաջիման կատարել է Առնո Բաբաջանյանի «Անուրջներ» («Նոկտյուրն») ստեղծագործությունը։
Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է կատարման տեսագրությունը՝ նշելով, որ դաշնակահարն այն նվիրել է Հայաստանին՝ որպես «Խաղաղության աղոթք»։