ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավիճակը մտահոգիչ է. ավտոճանապարհներին ոմանք իրենց սանձարձակ ու լկտի են պահում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ողբերգական վթարը, որի պատճառով զոհվեց 4 մարդ, ստիպում է մեկ անգամ ևս ուշադրություն դարձնել այն վիճակին, ինչ կատարվում է մեր ճանապարհներին: Ամենաթռուցիկ ուսումնասիրությունն անգամ ցույց է տալիս, որ ավտոճանապարհներին տիրող վիճակը յուրօրինակ ներքին ճակատ է՝ կորոնավիրուսից հետո: «Փաստ» թերթի լրագրողը երեկ ժամը 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանդիպել է յոթ ավտովթարի, բարեբախտաբար՝ բոլորն էլ թեթև:

Սակայն վերջին մեկ ամսում, երբ ավտոմեքենաները համեմատաբար քիչ են քաղաքում, ակնհայտ է, որ ավելի ակտիվացել է վարորդների այն տեսակը, որը նախկինում էլ աչքի էր ընկնում երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, որը միշտ անտեսախցիկ ու անարագաչափ փողոցներ էր փնտրում խախտումներ անելու համար:

Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ վարորդներ նշում էին, որ ոմանք հիմա իրենց պարզապես խայտառակ լկտի են պահում՝ սարսափելի մեծ արագություններ, վտանգավոր բազմակի մանյովրային վազանցներ, հանդիպակաց գոտում երթևեկումներ, դրիֆտներ: «Շատերին թվում է՝ պատերազմական վիճակը թույլ չի տալիս, որ պատկան մարմինները լիարժեք զբաղվեն այլ հարցերով, բայց սա էլ մի ուրիշ պատերազմ է, ու դրա դեմը կարող ենք առնել»,-ասաց վարորդներից մեկը՝ կոչ անելով վերոնշյալ տիպի վարորդներին՝ իրենց «դուխն» ու էներգիան այլ տեղ օգտագործել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular