ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բայրաքթարների անձրև Հայաստանում. ռուս զինծառայողները «տապակել» են թուրքական ԱԹՍ-ները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

free-news.su-ը գրում է, որ Էրդողանին շատ է անհանգստացնում Հայաստանի տարածքում տեղակայված Գյումրիում ռուսական ռազմաբազայի առկայությունը: Նա մտավախություն ունի, որ ռուսները կարող են միջամտել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտությանը, ինչը կարող է խափանել նրա ծրագրերը: Ռուս զինվորականների մտադրությունները կանխատեսելու համար ՌԴ ՊՆ 102-րդ հենակետի մերձակայքի օդային տարածքում հայտնվել են թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր: Նրանք սկսել են հետևել ռուսների գործողություններին: Անկարայի լկտիությունը զայրացրել է ռուսական հրամանատարությանը: Ըստ առկա տեղեկատվության` «Կրասուխա-4» ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերն ամբողջ հզորությամբ գործարկել են թուրքական անօդաչու թռչող սարքերի դեմ:

Արդյունքում, կարճ ժամանակահատվածում Թուրքիան կորցրել է 9 ԱԹՍ, որոնք խոցվել են առանց մեկ կրակոցի, քանի որ այդ ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերը այրել են բայրաքթարների ամբողջ էլեկտրոնիկան: Այս տեղեկությունը հաստատվում է այն փաստով, որ մի քանի օրվա ընթացքում Թուրքիան, փաստացի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում կորցրել է 9-ը Bayraktar TB2 ԱԹՍ: Նշվում է, որ դրանց վրա կրակի, կամ բեկորների հետքեր չեն եղել, ինչը ցույց է տալիս ՌԷՊ միջոցների օգտագործման վարկածը:

«Այս տարածաշրջանում միայն Ռուսաստանն ունի նման հզոր ՌԷՊ համակարգեր: Ակնհայտ է, որ ռուս զինվորականները իրենց ավիաբազայի օդային տարածքի վրա ստեղծել են պաշտպանական գմբեթ, ձեռքի հետ ընդգրկել այդ գմբեթում նաև մի քանի տասնյակ կիլոմետր տարածք: «Կրասուխա -4» -ի հզորությունը բավարար է նույնիսկ թևավոր հրթիռներ կամ թշնամական ինքնաթիռներ տապալելու համար, ուստի այդ ռադիոէլեկտրոնային պաշտպանության համակարգերը բավականին հեշտությամբ տապալել են անօդաչու թռչող սարքերը», - նշում են փորձագետները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular