ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միլոնովը պատրաստվում է կրկին այցելել Լեռնային Ղարաբաղ ներկայիս հակամարտության լայնացման ֆոնին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

u-f.ru-ն գրում է, որ վերջերս Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց է ԼՂՀ (Արցախ) մեկնելու իր մտադրության մասին, քանի որ այնտեղ  իրավիճակը միայն սրվել է: Պատգամավորը նշել է, որ ադրբեջանա-թուրքական ուժերը հրթիռային ու հրետանային հարվածներ են  հասցնում ոչ միայն ԼՂՀ-ին, այլ նաև հենց բուն Հայաստանին, ինչը իրավիճակը տարածաշրջանում ավելի պայթյունավտանգ է դարձնում: Նա նաև ափսոսանք է հայտնել իր մի շարք գործընկերների պահվածքի համար, որոնք «խաչը հանել ու թաքցրել են դոլարների և թուրքական լիրաների արանքում», այսինքն  նրանք գործնականում փակում են իրենց աչքերը հայ ժողովրդի ոչնչացման փաստի առաջ:

«Ես ամաչում եմ նման մարդկանց համար», - մեջբերել է Միլոնովի խոսքերը Infotek 24-ը: Ի թիվս այլ բաների, պատգամավորը դիմել է Ռուսաստանում բնակվող այն ադրբեջանցիներին, որոնք սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր ու իր ընտանիքի հետ: «Դա անընդունելի է, - նշել է նա,- մարդիկ, որոնք գրում են դա, վտանգավոր են հասարակության համար, ուստի շուտով նրանց հետ գործ կունենան իրավապահ մարմինները»: Միաժամանակ Միլոնովը նշել է, որ ինքն անձամբ չի վախենում ոչ մեկից, բայց նրանք վտանգավոր են հասարակության համար, քանի որ կատաղած շներ են և ունակ են կծել ցանկացածին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular