ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյանը կվերադառնա նոր թիմով...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Այն, որ այսօր գործնականում չի մնացել որևիցե քաղաքական ուժ, որը կկարողանար պարծենալ սեփական անաղարտությամբ ու հասարակության շրջանում չվարկաբեկվածությամբ, առանձնապես նորություն չէ. անքննարկելիորեն, ներկայումս չկա գեթ մեկ՝ քիչ թե շատ հանրահայտ որևիցե քաղաքական միավոր, որ ի վիճակի կլիներ հավակնել՝ համարվելու եթե ոչ համաժողովրդական բացարձակ ֆավորիտ, ապա գոնե որոշ չափով ընկալելի կուսակցություն:

Այս անբարեհույս իրավիճակը, որը, պետք է խոստովանել, բավական տևական ժամանակ է, ինչ բնութագրական է դարձել ներքաղաքական դաշտին, չէր կարող ժողովրդի շրջանում չծնել ցանկություն, բնական պահանջ՝ քաղաքականության մեջ տեսնելու մեկին, ով կլիներ անվիճարկելի հեղինակություն, ով կկարողանար իր հետևից առաջնորդել հասարակության առողջ ուժերին՝ նոր հույս արթնացնելով հայաստանյան հանրության շրջանում:

Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի հավանականությունը, որը, մեղմ ասած, խիստ բարձր է, հունից հանել է որոշ քաղաքական ուժերի, որոնք, ակնհայտորեն ունենալով չկայացվածության բարդույթ, սկսել են ընդվզողական վարքագիծ ցուցաբերել՝ առիթը բաց չթողնելով իրենց անհանգստությունը հայտնելու վերահաս իրողության հետ կապված. այդպիսիք հրաշալիորեն հասկանում են՝ ժողովուրդը, հիասթափված բոլորից, աներկբայորեն թեքվելու է Ծառուկյանի կողմն՝ արագորեն որսալու այն փրկողակը՝ որ Ծառուկյանն անպայմանորեն հրամցնելու է հանրությանն, ինչը կործանարար է լինելու մի կերպ գոյատևող ու, ըստ էության, սոցիալական հենք չունեցող վայ քաղաքական ուժերի համար, որ վաղուց են ապացուցել իրենց նվիրվածությունը Բաղրամյան 26-ին: Ասել կուզի՝ Ծառուկյանի վերադարձը խառնելու է շատերի խաղաքարտերն՝ ի չիք դարձնելով իշխանությունների հետ նախապես ունեցած նրանց պայմանավորվածություններն, ինչը, բնականաբար, կատարյալ կրախի առաջ է կանգնեցնելու այդպիսիներին:

Ինչ խոսք՝ պակաս էական ու կարևոր չէ նաև այն հարցը, թե հատկապես ինչ կերպ կամ ինչ եղանակով է Ծառուկյանը վերադառնալու ակտիվ քաղաքականություն:

Հարցն այս, պետք է խոստովանել, բավական ինտրիգային է, քանի որ այլևս ակնհայտ է, որ անել դա ասենք ներկայումս քաղաքական դաշտում գործունեություն ծավալող նույն ԲՀԿ-ն երկրորդ անգամ գլխավորելու ճանապարհով, Ծառուկյանը չի պատրաստվում, քանի որ այս քաղաքական ուժը արդեն հասցրել է բավարար չափով վարկաբեկվել ու կորցնել սեփական քաղաքական դիմագիծը՝ վերածվելով ինչ-որ անհասկանալի միավորի:

Հետևաբար՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի մասին վերջնական որոշում կայացնելու պարագայում Ծառուկյանը կանի դա միանգամայն նոր թիմով՝ չվարկաբեկված ու սկզբունքային, երկրի զարգացման հստակ տեսլական ունեցող:

Այլևս կակսած չի կարող լինել այն բանում, որ տարիներ առաջ ակտիվ քաղաքականությունից բացառապես արյունահեղություն թույլ չտալու նպատակով հեռացած Գագիկ Ծառուկյանի վերադարձը շռնդալից է լինելու, և, ինչպես իր խոսքում ակնարկել էր Արմեն Ռուստամյանը, հենց Ծառուկյանն է ապագայում դառնալու այն միակ ուժը, որի հետ համագործակցելով՝ հնարավոր է դառնալու անարյուն ճանապարհով երկրում հասնել իրական փոփոխությունների:

Իսկ թե այս վերահաս իրողությունն ինչպես կազդի հատկապես որոշ քաղաքական ուժերի տրամադրության վրա, այլևս վերածվելու է երրորդական հարցի, քանի որ այդպիսիք, ըստ էության, այլևս դադարելու են քաղաքական դաշտում իրական խաղացող լինելուց՝ վերածվելով ձևական գոյացությունների:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular