ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ափշերոնյան սուլթանի դրոշամոլությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեկուկես ամիս առաջնագծում արցախյան լեռներին գամված թուրք-ադրբեջանա-ահաբեկչական զանգվածը փորձում է դիվերսիոն հետախուզական խմբերի միջոցով ադրբեջանական դրոշներ հասցնել Արցախի տարբեր բնակավայրեր՝ դրանք տնկելու եւ լուսանկարվելու համար: Դրոշների առկայությունը վկայում է դիվերսանտների գերխնդրի մասին՝ տնկել Ադրբեջանի դրոշ: Իհարկե, նրանք ունեն նաև այլ խնդիրներ, որ փորձում են լուծել դիվերսիոն պատերազմ թելադրելու փորձով: Սակայն գերխնդիրը դրոշն է և, ըստ ամենայնի, Շուշին, որն ադրբեջանական վերջին ամիսների քարոզչության «կիզակետն» էր: Ըստ էության՝ Ալիևը ցանկանում է ամեն գնով դրոշ տեսնել Շուշիի վրա, թեկուզ հարյուրավոր դիվերսանտների կյանքի գնով, քանի որ նոյեմբերի 9-ը Ադրբեջանի դրոշի օրն է:

Տեղին է նշել, որ դրոշ տնկելու հանդեպ Բաքվի ղեկավարի մանիակալ հակումը դրսևորվեց դեռևս տարիներ առաջ, երբ Կասպիցի ափին կառուցվեց հրապարակ, որտեղ տնկվեց Ադրբեջանի հսկա դրոշ: Ընդ որում, Ալիևը հայտնվեց անհարմար վիճակում, քանի որ մի քանի անգամ հարկ եղավ լուծել այդ դրոշի և քամու հարաբերության հարցը՝ քամին պարբերաբար պատառոտում էր դրոշն, ու չէր ստացվում ամենամեծ դրոշի ռեկորդը: Այժմ Ալիևի մանիակալ հակումը դրսևորվում է Արցախի դեմ ահաբեկչական պատերազմում: Սակայն, բանն այն է, որ այդ պատերազմն Ադրբեջանինը չէ, այդ պատերազմը Թուրքիայինն է, որն այն վարում է ահաբեկիչների և Ադրբեջանի միջոցով: Եվ այդ պատերազմի առաջին և թերևս միակ «նվաճումը» Ադրբեջանն է:

Թուրքիան նվաճել է Ադրբեջանը և Կասպիցի ափին Բաքվի դրոշը վերածվել է ձևականության: Փաստացի այդ առումով, Արցախում ադրբեջանական դրոշ տեսնելը վերածվել է Իլհամի վերջին ցանկության: Նրա համար այլևս երևի թե պարզ է, որ լինելու է այս պատերազմի զոհը: Պարզ չէ միայն, թե Անկարան երբ և ում է որպես զոհ մատուցելու Ալիևին՝ Բաքվում դե ֆակտո տնկելով Թուրքիայի դրոշը: Ըստ էության՝ Շուշիում ադրբեջանական դրոշ տեսնելու մանիակալ բարդույթով Ալիևը պարզապես փորձում է հնարավորինս երկարաձգել իր զոհաբերությունը, ակնկալիքով, որ մինչ այդ կարող է բան փոխվել, և ավելի շուտ կարող է Թուրքիայում գետնին հայտնվել գահավիժող լիրան՝ Էրդողանին ստիպելով մոռանալ Ալիևի մասին:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular