ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են շնորհավորել Բայդենին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մի քանի պետությունների և միջազգային միավորումների ղեկավարներ սկսել են շնորհավորել Ջո Բայդենին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Պաշտոնապես քվեարկության արդյունքները, որը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին, դեռ չեն հայտարարել, սակայն ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն՝ դեմոկրատների թեկնածուն հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 քվեատուփեր:

Այսպիսով՝ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը Twitter-ում գրել է, որ կանցլեր Անգելա Մերկելը փոխանցում է «ջերմ շնորհավորանքներ» և հաջողություն է մաղթում Բայդենին եւ փոխնախագահ Քամալե Հարրիսին:

Դեմոկրատների թեկնածուին իր շնորհավորանքներն է հղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա նշել է, որ երկու երկրների առաջնորդները միասին շատ բան ունեն անելու՝ ժամանակակից մարտահրավերներին պատասխանելու համար։

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան Բայդենին հղած ուղերձում նշել է, որ ամերիկացի ժողովուրդը նրան հանձնարարել է գլխավորել ԱՄՆ-ն՝ ամբողջ մոլորակի համար չափազանց բարդ պահին։ Նա հույս է հայտնել, ամրապնդել իրենց հարաբերությունները։

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ջո Բայդենին ուղղված ուղերձում հիշատակել է նաև փոխնախագահի թեկնածու Քամալա Հարրիսին, որին շնորհավորել է պատմական նվաճման կապակցությամբ: Նա Վաշինգթոնին անվանել է Լոնդոնի գլխավոր դաշնակիցը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարության մեջ նշել է, որ Բայդենին ճանաչում է որպես Հյուսիսատլանտյան դաշինքի վճռական կողմնակից:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular