ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անտաղանդ «տրյուկներ» Ալիևից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իլհամ Ալիևը ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ է տալիս, նրա մոտ որոշակի անհանգստության նոտաներ են նկատվում: Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ադրբեջանական համացանցում արդեն սկսել են հարցեր բարձրացնել, թե՝ «որքան կարելի է նույն գյուղը գրավելու» մասին ելույթ ունենալ ու տարածքների անվանումներ ասել, բայց իրականում այդ «գրավված տարածքները իրական կյանքում չտեսնել»:

Ադրբեջանական համացանցի տիրույթում արդեն զոհերի թիվը թաքցնելու մեղադրանքներ են հնչում: Ադրբեջանական հասարակությունը կայքերի արգելափակման պայմաններում համացանցից օգտվելու ու տեղեկատվություն ստանալու այլընտրանքային ուղիներ է փնտրում և ըստ ամենայնի, ստանում են այդ տեղեկատվությունը:

Նպատակ ունենալով կանխել հնարավոր վերահաս «պահանջների» ներկայացման ավելի մեծ ալիքը, գումարած զոհերի թիվը թաքցնելու որոշման հնարավոր հետևանքները, Ալիևը սկսել է բանակցությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարություններ անել, այն էլ՝ իրարամերժ:

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հնարավոր հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։ «Վերջին երկու տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն առաջին մի քանիսից բացի, մնացած բոլոր հանդիպումները անօգուտ էին և իմաստազուրկ»: Նրա պնդմամբ, հայկական կողմը, խոսելով փոխզիջումների մասին, խուսափում է հստակությունից. «Հայաստանը միայն ինքնորոշման մասին է խոսում, սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ»։

Մեկ Ալիևը միջազգային հանրության ականջին ասում է, թե պատրաստ է բանակցությունների, մեկ ասում է՝ Փաշինյանի հետ իմաստ չի տեսնում բանակցել:
Հաջորդը, նրա բնորոշմամբ՝ ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելը փոխզիջում չէ: Ինչ-որ առումով, Ալիևը այստեղ կիսաճշմարտություն է ասում:

Հայկական կողմում էլ պետք է գիտակցեն, որ եթե անգամ Ադրբեջանն ասի՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանը նկատի ունի մեկ բան՝ «ինքնորոշում Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարությամբ»:

Մեզ պե՞տք է Արցախ՝ «Ադրբեջանի կազմում», «ինքնավարության բարձր աստիճանով»... Սա իհարկե, աբսուրդ է, և ՀՀ իշխանություններն էլ, փորձագետներն էլ պետք է գիտակցեն, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հաջորդը՝ զենքի թեման է: Ալիևն օրերս ծավալվել է նաև այս թեմայով: «Մենք ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել ենք, թե այս 40 օրերի ընթացքում Հայաստանը ինչ գումարի համարժեք սպառազինություն է ստացել», ասել է Ալիևը՝ հավելելով. «Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Մինսկի խմբի միջնորդ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության մասին:

Ալիևը սկսել է «մեղադրանքների սլաքը» ավելի հաճախ ուղղել դեպի Ռուսաստան: Նա, ըստ ամենայնի, հաշվարկել էր, որ պատերազմում Ռուսաստանից աջակցություն՝ զենքի մասով չի լինի հայկական կողմին, ինչը սխալ հաշվարկ էր: Ու հիմա Ալիևը որոշել է բարձրաձայնել այդ մասին, հիստերիկ հարցադրումներ անել՝ «որտեղի՞ց այդքան զենք», «ո՞վ է հայերին զինում», «մենք գիտենք...» և այլն:

Ու քանի որ ողջ միջազգային հանրությունը խոսում է Թուրքիայի աջակցության, վարձկան գրոհայիններին Թուրքիայի միջոցով տարածաշրջան լցնելու մասին, Ալիևն էլ որոշել է Ռուսաստանին ներկայացնել որպես հայկական կողմի հովանավոր, մոռանալով, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, կան կոնկրետ համաձայնագրային պարտավորություններ:

Տրվում են խոստումներ այն մասին, թե «հայերը երջանիկ և ազատ կապրեն Ադրբեջանի կազմում», բայց իրականում այսօր հայերը ենթարկվում են ցեղասպանության: Այս առթիվ Ալիևն ասում է՝ «Երևանն աշխարհին վախեցնում է, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին կենթարկեն ցեղասպանության», «բայց դա սուտ է, Ադրբեջանը հայերին կտրամադրի անվտանգություն և բարգավաճում, որը նրանք այսօր չունեն չճանաչված ռեժիմի օրոք»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular