ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմը Լեռնային Ղարաբաղում անցել է պարտիզանական փուլի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց առճակատումը թուլացել է, բայց հրետանային և հրթիռային հարվածների «փոխանակում»-ը շարունակվում է: Կողմերից ոչ մեկը որոշիչ ռազմական գործողություններ չի կատարում: Միևնույն ժամանակ, ռազմական ավիացիան, հրետանին և հրթիռները դեռ բավականին ակտիվորեն օգտագործվում են: Բաքուն օգտագործում է իր անօդաչու թռչող սարքերը, որոնց մի մասը դառնում են հայկական հակաօդային պաշտպանության համակարգերի զոհ: Ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբերը փորձում են գործել հայկական ուժերի թիկունքում, և նման «ռեսուրսի»-ի առավել ակտիվ օգտագործում տեղի է ունենում Շուշի քաղաքի մերձակայքում: 

Երևանում հավաստիացնում են, որ սիրիացի վարձկաններն են մասնակցում Բաքվի «պարտիզանական արշավներին»: Ընդ որում նրանցից  մի քանիսը գերեվարվել են և հարցաքննվել: Ռազմական փորձագետ Ալեքսեյ Վալյուժենիչը համոզված է, որ ինքնահռչակ ԼՂՀ-ի դիմակայության ճակատներում հարաբերական անդորրը կարող է լինել ընդհամենը ռազմարշավի հաջորդ փուլի նախաբան, և դա ի վիճակի է նկատելիորեն ավելի արյունոտ լինել, քան նախորդները: Փորձագետը Շուշիի և Ստեփանակերտի գրավումը Ադրբեջանի հիմնական նպատակներից է համարում: Այնուամենայնիվ, դա հեշտ գործ չէ, քանի որ այդ տարածքները դժվար անցանելի են:

Մեծ հավանականությամբ  հայկական զորքերն արդեն իսկ ստեղծել են պաշտպանական դիրքեր, իսկ դրոնները կարող են անարդյունավետ լինել վատ եղանակային պայմանների պատճառով: Փորձագետը կասկածում է, որ վարձկանները նույնպես կկարողանան լրջորեն օգնել Բաքվի ուժերին: mk.ru-ն գրում է, որ չնայած նրանց անվանում են «գրոհայիններ» ու «ահաբեկիչներ», բայց հատուկ լեռնային  նշանակության ջոկատների մասին այստեղ  խոսք չկա, և ավելի  հաճախ նման ստորաբաժանումներում ներառում են «զինված խաժամուժ»-ի, որոնք պատերազմում են արգելված նյութերի ազդեցության տակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular