ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գոյատևել Ստեփանակերտում. ծերունիների դիմադրությունը. Marianne

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

inosmi.ru-ն գրում է, որ ֆրանսիական Marianne հրատարակության լրագրողը ժամանել է Ստեփանակերտ և տեսել քաղաքը ծերացած բնակչությամբ: Քաղաքում մնացածների որդիները և թոռները ճակատի գծում են: Մի՞թե այս քաղաքը պետք է տառապի արդեն չորս տասնյակ տարի: Ե՞րբ է ավարտվելու հակամարտությունը այդ հողի համար: Երիտասարդությունը ճակատում է, կանայք և երեխաները պատսպարվել են հարևան Հայաստանում, իսկ ծերերը հրաժարվել են լքել Ստեփանակերտը, չնայած հրթիռահրետակոծություններին:

Ավանդաբար ծերերը ապրում են երիտասարդների հետ, և չնայած կանայք և երեխաները կացարան են գտել Հայաստանում՝ նրանց ծնողները հրաժարվել են լքել իրենց այն զավակներին, որոնք կռվում են ճակատում՝ իրենցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Ստեփանակերտում գիշերը ծերերը սովորաբար անց են կացնում նկուղներում և ռմբապաստարաններում, իսկ ցերեկը, եթե չկա օդային տագնապ երբեմն դուրս են գալիս փողոց: Ստեփանակերտում երեխաներ և դեռահասներ չեն մնացել: Մայրաքաղաքի դատարկ փողոցներում կարելի է տեսնել միայն ծերերի ու կամուֆլյաժով տղամարդկանց: Քաղաքի կենտրոնում գտնվող հացի խանութի մոտ Վիտալիկ անունով տարեց բնակիչը մանկության ընկերոջ հետ հանգիստ քննարկում է հյուսիսային ռազմաճակատի իրենց թոռների միասին լուրերը:

1990-ականների պատերազմի այս վետերանը անգամ հրաժարվում է իջնել ռմբապաստարան. «Ես սիրում եմ Ստեփանակերտը, մենք չենք հեռանալու, մենք պետք է քայլենք մեր քաղաքի փողոցներով, որպեսզի քաղաքն իմանա, որ մենք դեռ այստեղ ենք, այս պատերազմը սպասելի էր, քանի որ ադրբեջանցիները միշտ փորձել են այս տարածքը դարձնել թուրքական»: «Ես պարզապես սպասում եմ նրան, որ ինքնաձիգ վերցնեմ և կռվեմ», - կտրուկ ասել է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular