ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջպետական պայմանագրերը գործում են անկախ անձերից. Արմեն Բադալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի դիտարկմամբ հայ-ռուսական հարաբերությունները պայմանավորված չեն անձերով: Կան համապատասխան պայմանագրեր, որոնք տարիներ առաջ կնքվել են երկու երկրների միջև, և այդ շրջանակներում էլ այսօր իրականացվում է երկու երկրների համագործակցությունը, 1or.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը:

«Ռուսաստանի ղեկավարությունը մի քանի անգամ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վրա չի տարածվում հայ-ռուսական ռազմական փոխօգնության պայմանագիրը: Մյուս կողմից, պետք է ընդունել, որ մինչ այս պահը Հայաստանի վրա լուրջ հարձակում չի իրականացվել։ Եթե հայ-ռուսական հարաբերություններ չլինեին, ապա թուրքական բանակը շատ հանգիստ կարող էր Հայաստան մուտք գործելու փորձ իրականացնել։ Բայց, Թուրքիան շատ լավ գիտի, որ եթե Թուրքիայից անգամ մեկ արկ ընկնի Հայաստանի վրա, ապա Թուրքիայի արևելյան շրջանները կհավասարեցվեն գետնին։ Այսինքն՝ կա պայմանագիր, որը հստակ գործում է և չպետք է այն անտեսել»,- ասաց Ա. Բադալյանը:

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին՝ քաղտեխնոլոգի կարծիքով դրանք հիմնականում կապված են պայմանականորեն ասած՝ «սորոսական» գործիչների հետ, որն, ըստ նրա՝ իրոք խնդիր է, քանի որ այդ կազմակերպության գործունեությունը մեծ հաշվով սառեցված է Ռուսաստանում: Ուստի, պահանջ կա, որ Հայաստանի պաշտոնյաները, հատկապես նրանք, որոնք անվտանգության խորհրդում են աշխատում՝ ազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից։

Ա. Բադալյանը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունները սեփական PR-ի տեսանկյունից մատուցելու մասին, նշեց, որ պատերազմի ժամանակ ֆորս-մաժորային իրավիճակ է առաջանում, որից կարող են փորձել օգտվել: Բայց, պետք է հաշվի առնել, որ միջպետական պայմանագրերը գործում են անկախ այս ակամ այն անձի հանդեպ ունեցած համակրանքից կամ հակակրանքից: «Տարբեր երկրներում պատերազմի ժամանակ գտնվում են ուժեր, որոնք այս կամ այն հարցը փորձում են հօգուտ իրենց ներկայացնել։ Եթե նման երևույթներ եղել են տարբեր երկրներում, ապա նույնը կարող է նաև Հայաստանում լինել»,- ասաց Ա. Բադալյանը։

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular