ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական լիրայի արժեզրկումը կանխելու ելքեր դեռ չկան. Հրանտ Միքայելյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով ներկայումս Թուրքիայում տիրող քաղաքական-տնտեսական գործընթացներին, նշեց, որ այս հաջորդ տարվա համար Թուրքիայում տնտեսական սպասումները բացասական են, հաշվի առնելով այդ երկրի կողմից վեջին շրջանում իրականացվող արտաքին քաղաքականությունը, այս թվում՝ Արցախի դեմ մղվող պատերազմին մասնակցություն ունենալու փաստը:

«Թուրքիայում՝ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը գնալով նվազել է կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում: Թուրքական լիրայի արժեզրկումը որոշ չափով մեղմելու համար իշխանությունները թեև սկսեցին պահուստային գումարներ ներարկել տնտեսության մեջ, սակայն կանխատեսումներ կան, որ իշխանությունների կողմից պահուստային գումարների ներարկումը ևս կարող է ավելի սրել իրավիճակը Թուրքիայում: Եվ պատահական չէր նաև ԿԲ-ի նախագահի և ֆինանսների նախարարի հրաժարականը, որը խոսում է այն մասին, որ լիրայի արժեզրկումը կանխելու ելքեր այս պահին դեռ չկան»,- ասաց Հ. Միքայելյանը:

Պատասխանելով 1or.am-ի հարցեին, թե՝ տնտեսական լրավածության ավելացումը արդյո՞ք պայմանավորված է նաև Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանա-թուրքական, ահաբեկչական պատերազմով, թե՞ մինչ այդ էլ երկրում գնալով սրվում էր տնտեսական իրավիճակը, քաղաքագետը պատասխանեց.

«Ներկայի տնտեսական լարվածությունը սկսվել է ավելի վաղ՝ 2018 թվականից, որին ավելացան նաև կորոնավիրուսով պայմանավորված գործընթացները: Այն գնալով կարող է խորանալ նաև Էրդողանի կողմից վարվող քաղաքականության արդյուքնում, քանի որ Թուրքիան դառնում է իր ամբիցիաների զոհը, որն անդրադառնում է նաև տնտեսության վրա: Եվ, չի բացառվում, որ տնտեսության փլուզումն ավելի տեսանելի լինի առաջիկա մեկ երկու տարում, որը կարող է բավական լուրջ հարված հասցնել երկրի անվտանգությանը»:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular