ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի նկրտումներն ու Բաքվի «խամաճիկը»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեկուկես ամիս Արցախում ընթացող պատերազմական գործողությունների ընթացքը փոխվում է ժամերի տարբերությամբ։ Նախօրեին Շուշիի համար մարտերի ամենաթեժ օրն էր, ընդ որում առանձահատուկ ուշադրության է արժանի և այն, որ օրն ամենաթեժն էր նաև տեղեկատվական գրոհով, որին տարբեր ձևաչափերով ու աղբյուրներով ենթարկվեց Հայաստանի թիկունքը: Փաստացի Ալիևն այս պատերազմում լուծում է սեփական իշխանության և անվտանգության հարցը: Այս պատերազմն Էրդողանի պատերազմն է, այստեղ նպատակները դրել և փորձում է դրանց հասնել Էրդողանը` թուրքական ռազմական օդանավերի, անօդաչուների, ադրբեջանցիների, Ալիևի, ահաբեկիչների, նաև այս փուլում թուրք-հատուկջոկատայինների միջոցով: Էրդողանը նաև մարտի է նետել նրանց, որովհետև ավելի քան 40 օր տևող պատերազմում նա չի հասել ռազմավարական ոչ մի նպատակի:

Ըստ էության՝ Արցախի հարավում հակառակորդի առաջխաղացումը տարածքային առումով շոշափելի է, ռազմավարական առումով` անգամ վտանգավոր իր համար: Նրանք խորացել են Հայաստանի և Իրանի ուժերի միջև, իսկ Մեղրին վերցնելու փորձը խնդրահարույց է: Մինչդեռ Էրդողանը գիտի, որ ինքն ամենևին էլ Կովկասի վերջին պատերազմը չէ, որ սկսել է, քանի որ փաստացի չի լինում վերջին պատերազմ՝ ընդհանրապես: Էրդողանը սկսել է իր պատմական բաժին պատերազմը Կովկասում, որում սակայն անմիջական իր դեմքով ներգրավվելու սահմանափակ հնարավորության և անուղղակի ահռելի ռեսուրսի վատնման պայմաններում նա դեռևս չունի ռազմավարական ոչ մի էական ձեռքբերում:

Հատկանշական է այն, որ Շուշին նրա այդ փորձն է, միաժամանակ դրոշով «կերակրելու» Բաքվի իր խամաճիկին: Նոյեմբերի 7-8-ի նախորդող օրերին և հենց նախօրեի գիշերը հայկական բանակը նրան զրկել է հաղթանակից: Ըստ ամենայնի՝ դրա մասին է վկայում Պուտինի հետ Էրդողանի հեռախոսազրույցը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը, որ Էրդողանը Պուտինի հետ զրույցում կարևոր է համարում հայկական կողմին բանակցային սեղանի շուրջ բերելը: Դա խիստ հատկանշական հանգամանք է, որ արտահայտում է թերևս Էրդողանի շփոթմունքն այն ամենից, ինչ նրա պատերազմի հետ անում է հայկական բանակը: Միանշանակ է, որ պատերազմն անշուշտ ավարտված չէ, Էրդողանը շփոթված է, բայց ոչ հանձնված և զենքը վայր դրած: Բայց հայկական հրամանատարությունն ու բանակը գիտեն, թե ինչ խնդիր են լուծում:

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular