ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամոթ է, մի՛ զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով, մարդկանց սեւացնելու գործով, դա տականքություն է. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmLur.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

-Պարո՛ն Վանեցյան, խնդրում եմ կասեք առաջնագծի ո՞ր հատվածում է Ձեր ղեկավարած զորախումբը մասնկացում մարտերին: Քանի՞ հոգանոց է Ձեր զորախումբը ու արդյոք ջոկատը բաժանել եք մի քանի մասի՝ տարբեր թևերում կռվելու համար:

-«Հայրենիք» զորախումբը գործում է հստակ Արցախի պաշտպանության  բանակի հրամանատարության ներքո, խնդիրները դրվում է պաշտպանության հրամանատարության կողմից, իսկ թե այն մենք լավ ենք կատարում կամ վատ ենք կատարում, ապա այդ գնահատական տվողը Պաշտպանության բանակի հրամանատրությունն է: Բոլոր այդ հարցերով խնդրում եմ դիմել Պաշտպանության բանակին, տվյալներ կարող են տրամադրել իրենք, քանի որ ռազմական դրության ժամանակ նման հարցերի մասին խոսելը սխալ է:

Դո՞ւք եք ջոկատի միակ հրամանատարը, թե առաջնագծում տարբեր հրամանատարներ կան, որոնք առաջնորդում են ռազմաճակատում ընթացող պայքարը:

-Ես առաջնագիծ մեկնելու ժամանակ հայտարարել էի, որ «Հայրենիք» զորախմբի հրամանատարը ես եմ: Առաջնագծի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում է Պաշտպանական բանակը, ես նշել էի, որ մենք մեր աշխատանքները իրականացնելու ենք ՀՀ ԶՈՒ եւ Արցախի Պաշտպանական բանակի հետ համագործակցելով: Մենք հայտարարել էինք, որ «Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։

Պարո՛ն Վանեցյան, արդեն մի քանի օր է տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե առաջին իսկ ռմբակոծության ժամանակ Ձեր ղեկավարած զորախումբը փախել է մարտի դաշտից: Տեղեկություններ կան նաեւ, որ Ձեր զորախումնը մարտի դաշտում չէ ու թաքնված է շատ ապահով վայրում: Որքանո՞վ է իրական այս տեղեկությունները:

-Գիտեք ինչ, անգամ պատերազմական այս իրավիճակում, երբ մեզ համար օրհասական օրեր են ու այսօր  դրված է մեր երկրի ճակատագրի հարցը, մարդիկ գոնե զբաղվեն մեր հայրենիքի  պաշտպանության գործով, զբաղված են էժանագին, սուտ, հիմար տեղեկություններ տարածելով: Ամոթ է, այս պահին միասնություն է պետք, ամեն ինչ պետք է անել հանուն Հայաստանի եւ Արցախի, հանուն մեր երկրների պաշտպանության: Օրհասական օրեր են, պետք է համախմբվել ու ոչ թե պառակտել:Ամոթ է, բավական է զբաղվեք ապատեղեկատվություն տարածելով, մարդկանց սեւացնելու գործով, դա տականքություն է: Ավելի լուրջ գործ կա, այսօր հայրնեիքի պաշտպանությունը մեր գլխավոր հարցն է, ու մենք չենք շեղվելու այդ հարցից:

Զրուցեց Սոնա Գրիգորյանը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular