ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանն արագ արձագանքման ստորաբաժանումներ է ուղարկել սահմանային շրջաններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

թե որևէ մեկը փոքր-ինչ վնասակար քայլ անի Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ, ապա կոշտ պատասխան կստանա։

  Իրանական բանակի արագ արձագանքման ստորաբաժանումներն ուղարկվել են հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններ՝ Իրանի օդային տարածքը հսկելու և պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի հակաօդային պաշտպանության հյուսիսային գոտու հրամանատար, բրիգադի գեներալ Ալի Աքբար Աբբաս Թաջադոդը, փոխանցում է Mehr-ը ։

Ընդգծելով, որ մարդկանց անվտանգության և բարեկեցության և երկրի տարածքային ամբողջականության ցանկացած սպառնալիք Իրանի ԶՈւ համար կարմիր գիծ է՝ Թաջադոդը շեշտել է. «Թշնամիները պետք է իմանան, որ եթե նրանք փոքր-ինչ վնասակար քայլ անեն Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության դեմ, նրանք կոշտ պատասխան կստանան»:

Արևելյան Ադրբեջան նահանգի սահմանամերձ շրջանները հարում են Ղարաբաղյան հակամարտության գոտուն։

 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular