ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ղեկավարն անակնկալի է եկել. Արմեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 Քաղաքագետ Արմեն Վարդանյանը 1or.am- ի հետ զրույցում նշեց, որ համոզված է, որ Ռուսաստանը ևս շահագրգռված չէ Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի ամրապնդման հարցում, քանի որ այն հղի է այլ մարտահրավերներով, որոնք չեն բխում ո՛չ Ռուսաստանի, և ո՛չ էլ Հայաստանի շահերից:
 
 «Ես վստահ եմ, որ Ռուսաստանը չի ցանկանում, որ Թուրքիան այս տարածաշրջանում հաստատվի: Ուշագավ է, որ Ալիևի հաշվարկները ևս իրականություն չդարձան, քանի որ ըստ նրա Արցախի դեմ սանձազերծված պատերազմը պետք է մեկ-երկու շաբաթում ավարտվեր, բայց, ինչպես երևաց Ադրբեջանի ղեկավարի հաշվարկները սխալ դուրս եկան, ինչի արդյունքում նա անակնկալի է եկել և որոշել է վաբանկ գնալ»,- ասաց Ա. Վարդանյանը:
 
 Խոսելով պատերազմական իրավիճանում խոսքի ազատության սահմանափակումների մասին, քաղաքագետը նշեց, որ անկախ երկրի ժողովրդավարության աստիճանից, պատերազմական իրավիաճակում գործում է տեղեկատվության սահմանափակումներ, ինչը ոչ թե խոսքի ազատության խախտում է, այլ ընդունված նորմ:
 
 «Պատեազմական իրավիճակում թե՛ խոսքի և թե՛ այլ ազատությունները սահմանափակելը նորմալ երևույթ է, քանի որ ցանկացած խոսք կամ միտք կարող է խուճապային տրամադրություններ առաջացել և հակառակորդի ջրաղացին ջուր լցնել: Ուստի, լարված իրավիճակում հարկավոր է զգոնություն ցուցաբերել: Ինչ վերաբերում է տեսակետ հայտնելուն, ապա դա պետք է պատերազմից հետո անել, քանի որ ասելիքը իրոք շատ է և բոլորն էլ ունեն իրենց տեսակետը արտահայտելու իրավունք: Բայց, դրա ժամանակը հիմա չէ, դրա ժամանակն էլ կգա, հիմա պետք չէ ժամանակից առաջ ընկնել»,- ասաց Ա. Վարդանյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular