ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանուն հաղթանակի ու խաղաղության» ցուցահանդես-վաճառք Վանաձորում․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի»՝ սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսավ մեր զրույցը Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանի հետ։ Առիթը հոկտեմբերին անցկացվելիք «Բազմաշավիղ» ամենամյա ցուցահանդեսն էր: Դեռ այն ժամանակ անդրադարձանք հարցին, որ համաճարակը մեծապես փոխեց մշակութային օջախի պլանները, սակայն թանգարանի տնօրենի պաշտոնակատարը հույս էր հայտնում, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, չէ որ նաև այս ընթացքում կարողացել էին թանգարանի՝ հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ լուծել։ Նախատեսում էին սեպտեմբերին կազմակերպել ավանդական «Բազմաշավիղ աշնանային» ցուցահանդեսը, որին ներկայանում են բացառապես լոռեցի նկարիչներ:Нет описания.

Զրույցի ժամանակ ով կմտածեր, որ ընդամենն օրեր անց թշնամին Արցախում պատերազմ է սանձազերծելու, որը փոխելու է հայկական երկու երկրների ու առհասարակ բոլորիս ծրագրերը։ Այս օրերին կերպարվեստի թանգարանը որոշել է անմասն չմնալ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Թանգարանները հանուն խաղաղության» ցուցահանդես-վաճառքի գաղափարից և հենց Վանաձորում կազմակերպել նույնատիպ մի ցուցահանդես։ ««Հանուն հաղթանակի ու խաղաղության» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված էին մեր թանգարանի հուշանվերները, գրքեր, կային ձեռքի աշխատանքներ։ Հրավիրել էինք նաև Վանաձորի նկարիչներին, որոնք իրենց աշխատանքները մեծ սիրով տրամադրեցին՝ այդ կերպ մասնակցելով բարեգործական նախաձեռնությանը։Нет описания.

Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը: Նշում է, որ մոտ օրերս կրկին նմանատիպ ցուցահանդես- վաճառք կկազմակերպեն։ Գաղտնիք չէ, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հիմնարկներն այս օրերին վերածվել են մի տեսակ շտաբերի, որտեղ մեկտեղվում և համակարգվում է արցախցի ընտանիքներին, զինվորներին տրամադրվող օժանդակությունը, մի տեղ ցանցեր են գործում, մյուս տեղում քնապարկեր ու գլխարկներ կարում։ Երկիրը մի մեծ ընտանիքի է վերածվել, որը հոգ է տանում իր զավակների մասին։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատարը նշում է՝ մեկ ամսից ավելի է, ինչ թանգարանը վերածվել է նմանատիպ մի կենտրոնի։Нет описания.

Օգնություն ենք հավաքագրում թե՛ զինծառայողների, թե՛ նրանց ընտանիքների, թե՛ Վանաձորում ապաստանած արցախցի ընտանիքների համար։ Մինչ օրս աշխատանքը շարունակվում է։ Օրերս պետք է առաջնագիծ որոշակի օժանդակություն ուղարկենք։ Իհարկե, ամեն օր հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ պատերազմը կավարտվի, և թանգարանը կշարունակի իր ամենօրյա աշխատանքներն արվեստի ոլորտում։Нет описания.

Թանգարանն այս օրերին բնականոն գործունեություն չի ծավալում, փոխարենը հայրենանվեր գործով է զբաղված»,-նշում է մեր զրուցակիցը։ Հավելում է՝ թե՛ ինքը, թե՛ թանգարանի աշխատակիցները մասնակցում են տարբեր վայրերում կազմակերպված քողարկիչ ցանցեր գործելու կամ այլ աշխատանքներին։ «Նման կենտրոնները մեր քաղաքում շատ են, և այս պահին կարիք չկա, որ, օրինակ՝ ցանցեր գործելու նոր տեղեր հատկացվեն՝ ի դեմս թանգարանի տարածքի։ Համաճարակի պայմաններում մեր մեծ կոլեկտիվի աշխատանքը փորձում ենք ճիշտ կազմակերպել, թանգարանում կատարվող հերթափոխով աշխատանքը փորձում ենք զուգահեռել այլ կենտրոնների հետ աշխատանքին»,-եզրափակում է Հայկուհի Ավագյանը։Нет описания.

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular