ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․Ուսանողները հայտարարել են դասադուլ, Սերժ Սարգսյանն առաջադրվել է նախագահի թեկնածու․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Երիտասարդության համաշխարհային օր, Հաշվապահների միջազգային օր, Ինդոնեզիա՝ Հերոսների օր, Ռուսաստան՝ Ներքին գործերի աշխատողների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1881– ծնվել է հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկը՝ Արսեն Ամիրյանը։

1901 –ծնվել է հայ խորհրդային թատերագետ Գևորգ Գոյան (Տեր-Նիկողոսյան)։

1929 – ծնվել է նկարիչ Ռուբեն Ադալ յանը։

1937 –ծնվել է արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Զոհրաբյանը։

1947 –ծնվել է ֆիզիկոս Ատոմ Մուրադյանը։

1960-ծնվել է արցախյան ազատամարտի հերոս, ՀԱԲ ռազմական կառույցի հիմնադիր և գլխավոր հրամանատար, հայոց բանակի կազմավորողներից մեկը՝ Ռազմիկ Վասիլյանը:

1975– ծնվել է ազգությամբ վրացի, մայրական կողմից հայ, ռուսաստանաբնակ հեռուստահաղորդավարուհի, լրագրող և պրոդյուսեր Թինա Կանդելակին։ 1979- վախճանվել է հայազգի խորհրդային սելեկցիոներ, անասնաբույծ Ալեքսանդր Մանուչարյանը։

2002- Լեռնային Ղարաբաղում շահագործման է հանձնվել «Հայաստան» հիմնադրամի միջոցներով կառուցված «Հյուսիս - հարավ» ավտոմայրուղու ևս մեկ՝ 10 կիլոմետր երկարությամբ հատված, որով ավարտվել է 167 կիլոմետրանոց մայրուղու մեկ երրորդը:

2004- Կարսի քաղաքապետ Նայիֆ Ալիբեյօղլուն 50 հազար ստորագրություն է հավաքել հօգուտ հայ-թուրքական սահմանի վերաբացման:

2006-Հայաստանը միացել է «Երկաթուղային մետաքսի ճանապարհի» ստեղծման ծրագրին։ 2007- իշխող Հանրապետական կուսակցության 11-րդ համագումարում Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն առաջադրվել է նախագահի թեկնածու:

2008- Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև, եղել են տուժածներ ու ձերբակալվածներ:

2017- տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները հայտարարել են դասադուլ և իջել փողոց։

2018- Վանաձորում բացվել է Լոռու մարզի համար բացառիկ հնարավորություններով բժշկական կենտրոն։

ԱՇԽԱՐՀ 1240 -վախճանվել է արաբ աստվածաբան և սուֆիզմի տեսաբան Իբն Արաբին։ 1444– տեղի է ունեցել Վառնայի ճակատամարտը, որտեղ Օսմանյան Կայսրությունը հաղթանակ է տարել, ավարտվել է վերջին Խաչակրաց արշավանքը։

1483– ծնվել է գերմանացի աստվածաբան, վանական և եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը, որը հիմնադրել է բողոքականությունը։

1668– ծնվել է ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսինահար Ֆրանսուա Կուպերենը։

1697– ծնվել է անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան Ուիլ յամ Հոգարտը։

1728 – ծնվել է իռլանդա-անգլիացի գրող, բանաստեղծ և թատերագիր Օլիվեր Գոլդսմիթը։

1801 –ծնվել է ռուս լեզվաբան Վլադիմիր Դալը։

1862– տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայի առաջնախաղը։ 1864 -ավստրիացի էրցհերցոգ Մաքսիմիլիանը հայտարարվել է Մեքսիկայի կայսր։ 1871 -լրագրող Հենրի Ստենլին գտել է Կենտրոնական Աֆրիկայում հիվանդացած և կորած շոտլանդացի հետազոտող Դեյվիդ Լիվինգստոնին։

1885- գերմանացի ինժեներներ Գոտլիբ Դայլմերը և Վիլհելմ Մայնբախը տեղադրել են իրենց հայտնագործած ներքին այրման շարժիչը փայտյա հեծանվի վրա և իրականացրել առաջին երթը։ -ավարտվել է Պրժևալսկու արշավը Կենտրոնական Ասիա և Տիբեթ։ 1888 –ծնվել է խորհրդային ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևը։

1917-Ռուսաստանում հակահեղափոխություն իրականացնելու Կերենսկու փորձը ավարտվել է անհաջողությամբ։

1919 –ծնվել է խորհրդային հրազենի կոնստրուկտոր Միխայիլ Կալաշնիկովը։

1928 - Ատլանտյան օվկիանոսում Բուենոս Այրեսից Նյու Յորք թռչող օդանավի կործանումից զոհվել է 159 մարդ։

1939- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կանադան պատերազմ է հայտարարել Գերմանիային։ -Չիկագոյում ավտոշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է ավտոմոբիլային օդորակիչը։

1948 -ուժի մեջ է մտել միջազգային կետորսական կոնվենցիան։

1954- ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Արլինգտոն քաղաքում բացվել է ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հուշահամալիրը:

1961 – Ստալինգրադը վերանվանվել է Վոլգոգրադ։

1975– ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, համաձայն որի, սիոնիզմը ճանաչվել է ռասիզմ։

1982 – վախճանվել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության ղեկավար Լեոնիդ Բրեժնևը։

1983 -համակարգչային անվտանգության դասընթացի ժամանակ Ֆրեդ Կոենը ցուցադրել է առաջին համակարգչային վիրուսը։

2017 -վախճանվել է խորհրդային և ռուսական գրող-երգիծաբան, հումորիստ և դրամատուրգ Միխայիլ Զադորնովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular