ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին կհանձնվի նաև Տավուշի մարզից մի հատված, Ադրբեջանը ցամաքային ճանապարհ կունենա դեպի Նախիջևան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կեսգիշերին հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համաձայնագիր, որով Ադրբեջանին է հանձնվելու Արցախի յոթ շրջաններն ու Շուշի քաղաքը։

Հայկական կողմը չի հրապարակել համաձայնագիրը, բայց ռուսական և ադրբեջանական աղբյուրներից հայտնի է դառնում, որ Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի մարզի մի քանի գյուղեր, որոնք նախկինում եղել են ադրբեջանական Ղազախի շրջանի կազմում։ Ադրբեջանը Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհ է ունենալու դեպի Նախիջևանի ինքնավար Հանրապետություն։

Խորհրդային Հայաստանի կազմում Ադրբեջանն ուներ մի քանի անկլավներ, որոնք տարածքով մոտավորապես հավասար էին Արծվաշենի անկլավին:  Վերին Ոսկեպարը կամ Աղզիբարան (այս գյուղը գտնվում է Ոսկեպարից դեպի արևմուտք, անտառի մեջ և Իջևան-Նոյեմբերյան մայրուղուց չի երևում), Սոֆուլու և Բարխուդարլու գյուղերը (գտնվում են Աղստև գետի երկու ափերին՝ Ազատամուտի մոտ)։ Սրանք այն գյուղերն են, որոնք ԽՍՀՄ տարիներին համարվում էին Ադրբեջանի մաս, բայց գտնվում էին Հայաստանի սահմաններից ներս։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular