ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խառնածին նախարար Զաքիր Հասանովը գենշտաբի պետ Նադժեմեդդին Սադիգովի վրա ատամ է ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

infoteka24.ru-ն գրում է, որ Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիգովը, Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, չի կատարել իր ֆունկցիոնալ պարտականությունները, քանի որ նա պարզապես իր աշխատավայրում չէ: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքը չի պարունակում որևէ տեղեկատվություն այն անձի մասին, որը զբաղեցնում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Տպավորություն է ստեղծվում, որ այդ պաշտոնը թափուր է: Հոկտեմբերի սկզբին մամուլում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Ն. Սադիգովը ձերբակալվել է, և մեղադրվում է պետական ​​դավաճանության մեջ՝ իբր, իր մեղքով, Արցախի վրա հարձակման ծրագիրը ընկել է հայկական զինված ուժերի ձեռքը, և նաև մեղավոր է գեներալ Պ. Հաշիմովի մահվան մեջ:

Ըստ թուրքական հետախուզության, Սադիգովը հավաքագրվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից: Սակայն իրական պատճառը կարող է լինել այն, որ թուրքական բանակի հրամանատարությունը, որի լրիվ ենթակայության տակ է վերջերս ընկել ադրբեջանական բանակի վերնախավը, դուր չի եկել գեներալ Ն. Սադիգովի կտրուկ դիտողությանը հենց այս ենթակայության վերաբերյալ, որի համար էլ նա վճարել է իր պաշտոնով: Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նույնպես խաղից դուրս է: Նա նույնպես վերջերս ընդհատակ է անցել և որոշ ժամանակ չի հայտնվել մամուլի էջերում: Ըստ համացանցի տեղեկատվական արտահոսքերի և թուրքական աղբյուրներից ստացված տվյալների պարզվում է, որ Հասանովի հայրը` Ասգեր Հասանովը, ծնվել է Հայաստանի Էջմիածին քաղաքում: Ավելի ուշ Հասանովների ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ և երկար տարիներ ապրել է: Ասգեր Հասանովի գործուղումների ժամանակ նրա կինը սերտ հարաբերությունների մեջ է եղել հայ զինծառայողի հետ, ինչը առժամանակ աննկատ է մնացել Ա. Հասանովի կողմից: Գործուղումներից մեկն ավարտել է ընտանիքի անսպասելի տեղափոխվությամբ Ադրբեջանի Աստարի մարզ, որտեղ էլ ծնվել է Զաքիր Հասանովը:

Խոսակցություններ կան, որ Զաքիր Հասանովը և Նադժեմեդդին Սադիգովը անձնական հակասություններ են ունեցել, ինչն էլ ազդել է Ն.Սադիգովին պաշտոնանկության վրա՝ Հասանովը նրան հանձնել է թուրքական հրամանատարությանը: Այնուամենայնիվ, ինքը՝  Հասանովն էլ լավ հաշվում չէ թուրք գեներալների մոտ և լինելով «պատեհապաշտ» ընդամենը ծառայում է որպես գործիք նրանց ձեռքում: Ն. Սադիգովի հետ կապված պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է իշխանության բռնազավթումը և թուրքական ռազմաքաղաքական լիակատար հրամանատարության հաստատումը Ադրբեջանում: Թուրքերին միայն առիթ էր պետք Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար, և դա եկավ 2020 թվականի հուլիսին Տավուշի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանային հակամարտությունում Ադրբեջանի զինված ուժերի անհաջող գործողություններից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular