ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ընկել է իր իսկ աղտոտության մեջ». Զելենսկուն քննադատել են ուկրաինական զենքի վաճառքի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

dni.ru-ն գրում է, որ վերջերս ռուս ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը քննադատել է Նեզալեժնյայի ղեկավարին, որը նկարահանել էր իր ֆիլմերում: Նա քաղաքական գործչին մեղադրել է Ադրբեջանին ուկրաինական ֆոսֆորային ռումբեր վաճառելու մեջ:

Ներկայումս Ադրբեջանը պատերազմ է մղում Հայաստանի հետ չճանաչված Լեռնային Ղարաբաղի համար: Լինելով երևանցի Սարիկ Անդրեասյանին սարսափեցրել են մարդկանց ածխացած մարմինները, որոնք իբր սպանվել են այդ ռումբերից: Անդրեասյանն ասել է, որ հիասթափվել է իր նախկին ընկերոջից այն ժամանակ, երբ իմացել է, որ վերջինս ի վիճակի է նման բան անել: Ռեժիսորը ենթադրել է, որ քաղաքականությունը «փչացրել» է երբեմնի տաղանդավոր հումորիստին:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զենսկին արձագանքել է ասելով, որ այդ ամենը ռուսական քարոզչության արգասիք է: Երկրի ղեկավարը հավաստիացրել է, որ հասկանում է ռեժիսորի զգացմունքները, բայց նրան հորդորում է չընկնել «ֆեյքերի» ազդեցության տակ: Զելենսկին շեշտել է, որ Ուկրաինան երբեք ոչ մեկին ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել:

Ռուսաստանի հանրային պալատի ԶԼՄ-ների հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը dni.ru-ին տված հարցազրույցում անհեթեթություն է համարել Մայդանի առաջնորդի արդարացումները: Մասնագետը կարծիք է հայտնել, որ նախագահի համար տհաճ է լսել նման խոսքեր իր նախկին ընկերոջից, և որ նա «ընկել է իր իսկ աղտոտության մեջ», ինչպես խելագարված կատուն: Ըստ Մանուկյանի, հատկապես զվարճալի է այն, որ Զելենսկին, ինչպես միշտ, փորձում է կատարվածի համար մեղադրել Ռուսաստանին: Նա համոզված է, որ Զելենսկին իր մասին  չափազանց մեծ կարծիք ունի, չնայած քաղաքականությունից լավ չի հասկանում: Մանուկյանը նաև համոզված է, որ նախկին հումորիստին իշխանության են բերել PR մասնագետները:

«Նա նույնիսկ չի հասկանում, որ բոլորը ծիծաղում են իր վրա և դա իր իսկ միջավայրում: Բայց իրականում նա քաղաքականության հանդեպ նույն հարաբերությունն ունի, ինչ մահճակալի աթոռի հետ», - ասել է Վադիմ Մանուկյանը

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular