ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը փորձարկել է անխոցելի «Панцирь-ը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

news.rambler.ru-ն գրում է, որ «Панцирь-М» զենիթահրթիռային համակարգը հաջողությամբ հետ է մղել հզոր ավիահարվածը և թևավոր հրթիռային հարձակումը: Այս մասին հայտնել է «Իզվեստիան»: Հոկտեմբերի կեսերին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը «Օդինցովո» փոքր հրթիռային նավից «Панцирь-М»-ից հրաձգություն է իրականացնել պայմանական թշնամու ուղղությամբ: «Բալթյան նավատորմի» Սու-27 կործանիչները մոդելավորել են մասշտաբային ավիահարված և հականավային թևավոր հրթիռային հարված:

«Панцирь-М»- ը նախ թիրախներին հարվածել է հեռահար տարածությունից, այնուհետև միջին հեռավորության վրա, իսկ հետո ավարտվել է այն մոտ տարածությունից: Հրաձգությունը ճանաչվել է հաջողված: «Այս ամենը բացում է համակարգի սերիական արտադրության և այլ նավերի վրա  տեղադրման ճանապարհը», -ասել է ռազմական պատմաբան Դմիտրի Բոլտենկովը և հավելել, որ դա  ռուսական փոքր նավերը կդարձնի գրեթե անխոցելի օդային հարվածների համար:

Ինչպես հայտնում է Rambler-ը, «Օդինցովո»-ն առաջին նավն է, որը զինվել է «Панцирь-М»-ով: Շուտով այն պետք է միանա Բալթյան նավատորմի 36-րդ հրթիռային նավակային բրիգադի 1-ին գվարդիական դիվիզիային: Ըստ «Իզվեստիայի», այսուհետ «Կարակուրտ» սերիայի բոլոր փոքր հրթիռային նավերը կհամալրվեն «Панцирь-М» -երով:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular