ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շատ բարդ և անհասկանալի խութեր կան, որոնք դեռ հարկավոր է պարզել. Աշոտ Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան չեն մասնակցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ընդունված կրակի դադարեցման համաձայնագրի մշակմանը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Դա եռակողմ հայտարարություն է»,- ասել է նա։
 
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը 1օr.am-ի հետ զրույցում նշեց, որ բնական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները տեղյակ չեն եղել այդ համաձայնագրի մասին:
 
«Նախկինում ասվում էր, որ Արցախում խաղաղապահ ուժեր մտցնելու համար հարկավոր է ՄԱԿ-ի մանդատը, որը, փաստորեն, չեղավ: Եվ, ռուսական կողմը նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: Ըստ երևույթին, դա համաձայնեցվել է այլ երկրների ղեկավարների հետ: Ես չեմ բացառում, որ այդ երկրների ցանկում կարող է նաև Թուրքիան լինել՝ կա՛մ ուղղակի մասնակցությամբ, կա՛մ Ադրբեջանի միջոցով»,- ասաց Ա. Մելքոնյանը:
 
Հարցին, թե այս ամենից հետո Արցախի համար ի՞նչ ապագա կարելի է կանխատեսել, պատմության ինստիտուտի տնօրենը պատասխանեց.
 
«Ապագան շատ անորոշ է, քանի որ այդ փաստաթղթում ոչ մի որոշակիություն չկա: Ամենագլխավորը՝ չկա Արցախի կարգավիճակի մասին տեղեկություն: Եվ այդ պայմաններում խոսել ինչ-որ հեռանկարի մասին, կամ, նույնիսկ, խոսել այն մասին, թե այս հրադադարը, կամ՝ հայտարարության հիմքով այս ծրագիրը կգործի՞, թե՞ ոչ՝ դժվար է ասել: Հայկական զորքերի դուրս բերումը և ռուսական զորքերի ներկայությունը դեռևս չի նշանակում, որ այնտեղի բնակչությունը կարող է անվտանգ ապրել: Ադրբեջանցիները, որոնք երեք անգամ հաշվի չնստեցին հայտարարված զինադադարի հետ, բնական է, որ այդ պայմաններում ոչ մի երաշխիք չկա, որ վաղը-մյուս օրը՝ հայկական զորքի դուրս բերման պարագայում ադրբեջանական զորքերը չեն հայտնվի հայկական բնակավայրերում»:
 
Ա. Մելքոնյանի կարծիքով՝ փաստաթղուղթը, որը ստորագրվել է, թելադրվել է Ադրբեջանի կողմից, իսկ հասկանալու համար, թե ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել ստորագրել դրա տակ՝ դեռ ժամանակ է պետք:
 
«Հարկավոր է բոլոր իրադարձությունները վերլուծել, հասկանալու համար, թե ինչու այսպես ստացվեց: Շատ բարդ և անհասկանալի խութեր կան, որոնք դեռ հարկավոր է պարզել»,- ասաց Ա. Մելքոնյանը:
 
Արմինե Գրիգորյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular