ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի երկիր մեղավոր չէ՝ մեզանից բացի. Գարիկ Քեռյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Եռակողմ համաձայնագրի ստորագրման փաստն իրականում սառը ցնցուղ էր բոլորի համար, բայց քաղաքագիտության դոկտոր Գարիկ Քեռյանը համեմատություններ անելով 1994թ. Արցախի ազատարգչական պայքարի հետ, 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Հայաստանը հաղթանակ տարավ և ստիպեց հակառակորդին զինադադար կնքել:

 «26 տարի անց՝ 2020թ. հայկական կողմը պարտվեց և ստիպված ընդունեց իրեն պարտադրված պայմանները։ Սա է իրականությունը, թե ինչ կլինի հետագայում, չենք կարող գուշակել, աշխարհը և մեր շրջապատը շատ արագ է փոխվում։ Այո, պարտվել ենք, բայց պարտությունը դեռ վերջը չէ։ Շատ ավելի ծանր ու կործանարար պարտություններ կրած ազգեր կան, որ այսօր տիրում են աշխարհին։ 20-րդ դարում երկու անգամ կապիտուլացված գերմանացիները, կորցրեցին իրենց հայրենիքի մոտ 40%-ը, բայց այսօր տիրում ու թելադրում են աշխարհին։ Միջուկային ռմբակոծության ենթարկված, միլիոնավո զոհերով ու տարածքային կորուստներ կրած Ճապոնիան այսօր համաշխարհային ուժային կենտրոն է։ Սերբիան ջախջախվեց, կորցրեց Կոսովոն և այլ պատմական տարածքներ, բայց այսօր կրկին ոտքի է կանգնել և ազդեցիկ է Բալկաններում։ Այն որ պարտվել ենք, ոչ մի երկիր մեղավոր չէ մեզանից բացի»,- ասաց Գ. Քեռյանը։

 Քաղաքագետի կարծիքով՝ շատ խելք պետք չէր, հասկանալու համար, որ հզոր ռազմական թուրքական մեքենայի դեմ Հայաստանն ի սկզբանե դիմադրելու երկար հնարավորություն չի ունենալու։

 «Այս ամենի հետ մեկտեղ ես հավատում եմ, որ օգտագործելով խաղաղությունը մենք կարողանալու ենք հզորանալ, քանի որ ապագան դեռ առջևում է: Իմ կարծիքով ոչ թե պետք է հուսահատվել, այլ հարկավոր է հետևություններ անել»,- ասաց Գ. Քեռյանը։

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular