ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ երեք խմբակցությունները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Արցախի ԱԺ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա և երեք խմբակցություններ միացել են և պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը՝ ՀՅԴ, ԱԺԿ-ն և «Արդարություն» խմբակցությունները և միանում են Հայաստանի 17 կուսակցությունների պահանջին: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի դիմաց իրականացվող բողոքի ակցիային ասաց Արցախի ԱԺ «Արդարության» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Ես առաջին օրվանից գիտեի, որ միակ ճիշտ խոսողը, իրավիճակը սթափ գնահատողը Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն է»,-ասաց նա և նշեց, որ Հադրութը շատ վաղուց թուրքերի ձեռքում էր: Նա նշեց, որ Ստեփանակերտում ևս նման գործընթացներ են գնում, սակայն, իհարկե, ոչ այս մասշտաբների:

«Շատ տարօրինակ պատերազմ էր, և այս պատերազմում 80 տոկոսը մարտի դաշտ չհասան, ուղղակի վառվեցին, ասել Աննայի՝ հանուն ոչնչի զոհվեցին: Եթե ամեն մի գեներալի հետ հարյուր հոգի լիներ, մենք այս պատերազմը տանուլ չենք տայի»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular