ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ՀՅԴ կուսակցությունը համաձայն չէ որոշման հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը 1or.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց խմբակցության և ՀՅԴ կուսակցության համար նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը անընդունելի է։ Նա տեղեկացրեց նաև, որ ինքը թեև չի մասնակցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրավիրած քաղաքական խորհրդակցություններին, սակայն, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավարն է մասնակցել և բոլորի անունից փոխանցել է բոլորի անհամաձայնությունը.

 «Մեր բոլորի տեսակետը նույնն է՝ մենք չենք կարող համաձայվել այս փաստաթղթի գոյության հետ: Եվ այդ մասին ներկայացրել ենք մեր տեսակետը: Նույնը նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն է Ա. Հարությունյաին տեղեկացրել: Այնպես որ մենք երբեք չեն հաշտվի այս իրողության հետ: Մեր կուսակիցների կարծիքով գուցե նոր իշխանություն գա ու նոր խոսք ասի: Դեռ քննարկուներ ենք անում, որոշումների մասին կխոսենք ավելի ուշ»,- ասաց Վ. Բալայանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular