ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը հույս ունի, որ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունն ի կատար կածեն բոլոր ստորագրողները. Զախարովա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվան հենվում է այն բանի վրա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին, պետք է կատարեն այն ստորագրած բոլոր կողմերը: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI հեռուստաալիքին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ակնկալում ենք, որ այն պետք է կատարեն բոլոր կողմերը, որոնք  ստորագրել են, իսկ ստորագրությունները դրված են»,- ասել է  նա:

Զախարովան այս փուլում հորդորել է նաև  չխոսել «այս փաստաթղթի անիրատեսականության սցենարների» մասին:

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես անել, որպեսզի այն կյանքի կոչվի: Քիչ բան չի արվում»,- հավելել է նա՝ հիշեցնելով, որ հայտարարությունը կոնսենսուսի արդյունք էր, և բոլոր կողմերը ստորագրել են  դրա իրականացման համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular