ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ. Ալեն Ղևոնդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դու պիտի գնաս

Երկրի կապիտուլյացիա ստորագրած առաջնորդը չպետք է շարունակի երկրի ղեկավար մնալ։

Եթե ունակ չես երկրիդ շահը և անվտանգությունն ապահովել, պիտի գնաս։
Մարդիկ քեզ դրա համար են ընտրել, որ դու դա կարողանաս ապահովել։ Դա է քո հիմնական գործառույթը։

Դու կարող ես փորձել ռուսների, ամերիկացիների, բախտի, լևոնի֊ռոբերտի֊սերժի, անգամ《վատ կռված բանակի》վրա փորձես մեղքդ բարդել, բայց դա չի օգնի, դա չի ստացվի։

Դու պիտի գնաս։

Արցախի 12 000 ք.մ. ից, 2500 է մնացել։ Արցախը բնաջնջման եզրին է։
Դու այլևս ունես Սյունիքը կորցնելու վտանգ։ Դու Ադրբեջանին Նախիջևան մուտք ես տալիս։

Դու պիտի գնաս։

Դու կամուրջներ ես ջնջում դրսի գործընկերների հետ, որ հետո իրենց մեղադրես քեզ չօգնելու մեջ։ Չի ստացվի։

Դու պիտի գնաս։

Դու անհավասարակշիռ ես։
Դու անտրամաբանական ես։
Դու անպատասխանատու ես։
Դու վտանգավոր ես պետության ու ժողովրդի համար։
Պատերազմի ժամանակ քո՝ ամենից կիրառելի բառը կապիտուլյացիան էր։

Դու քո գործառույթները չես կատարել, հետևաբար պետք է գնաս։

Мавр сделал свое дело, мавр должен уйти.

Էսքանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular